CSO_Depo
http://hkdepo.am/
Բարի գալուստ ՀԿ Դեպո պորտալ, որը ռեսուրս է հասարակական կազմակերպությունների համար և ներկայացնում է տեսական ու գործնական տեղեկատվություն ՀԿ զարգացման, կառավարման և ֆինանսավորման մասին։Ծառայությունների մատուցման մրցույթի հայտարարություն ԴԵՀԿ-ից
http://hkdepo.am/hy/opportunity/announcement-of-a-service-tender-by-yccd
Ծառայության անվանում՝ ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում «Երիտասարդների պոզիտիվ
զարգացում» ուղեցույց-ձեռնարկի գործիքակազմի բառարանի և
բացատրությունների հավելվածի մշակում և պատրաստում։
Ծառայության իրականացման ժամանակահատվածը՝ 2022թ․ փետրվար-մարտ
ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ)
ծրագրի շրջանակում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական
կազմակերպությունը փնտրում է կրթական ձեռնարկների բառացանկերի և բացատրությունների հավելվածների
կազմման ոլորտի փորձագետ «Երիտասարդների պոզիտիվ զարգացում» /Positive Youth Development (ԵՊԶ /
PYD) ուղեցույց-ձեռնարկի Երիտասարդական ծրագրերի գնահատման գործիքակազմի եզրույթների,
սահմանումների, այլ անհրաժեշտ ձևակերպումների բացատրական նկարագրությունների հավելված մշակելու և
պատրաստելու նպատակով։
Բացատրությունների հավելվածը կազմվելու է ԵՊԶ ուղեցույց–ձեռնարկի Երիտասարդական ծրագրերի գնահատման
գործիքակազմի բովանդակության մեջ տեղ գտած սահմանումների, հասկացությունների, ձևակերպումների,
հատկանիշների և եզրույթների հիման վրա։
Ծանուցում․ Ներգրավված փորձագետին կտրամադրվի ԵՊԶ ուղեցույց-ձեռնարկը և կից Երիտասարդական ծրագրերի
գնահատման գործիքակազմը / Youth Programing Assessment Tool Kit (#YPAT) բացատրությունների
հավելվածի մշակման ու պատրաստման համար։
Տեղեկատվություն «Երիտասարդների պոզիտիվ զարգացում» ուղեցույց-ձեռնարկի մասին․
ԵՊԶ ուղեցույց-ձեռնարկը նախատեսված է երիտասարդական ծրագրեր մշակողների և իրականացնողների համար։
Այն օգնում է երիտասարդական կազմակերպություններին (ԵԿ) չափել երիտասարդական ծրագրերի իրականացման
արդյունավետությունը և բացահայտել այն ոլորտները, որոնք կարիք ունեն ամրապնդման կամ հետագա զարգացման։
Գործարկման օրինակների միջոցով այն առաջարկում է կոնկրետ քայլեր ծրագրերի արդյունքների բարելավման
համար: ԴԱՏԱ ծրագրի շրջանակում ԵՊԶ հայեցակարգի հիմքով մշակվել է #YPAT Երիտասարդական ծրագրերի
գնահատման գործիքը, որի՝ Հայաստանում տեղայնացման գործընթացն իրականացվում է ԴԱՏԱ Ծրագրի գործընկեր
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից։
Մրցույթի մասնակցության պահանջներ․
- Երիտասարդության ոլորտում նեղ կամ հարակից ոլորտներում մասնագիտական ուսումնասիրություններ,
գնահատումներ և փորձագիտական վերլուծություններ իրականացնելու, ձեռնարկներ մշակելու, ինչպես
սույն մրցույթով նախատեսված ծառայությունների մատուցման փորձառություն
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում /բանավոր և գրավոր/։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն՝
- ինքնակենսագրական
- նմանատիպ աշխատանքներ/նյութեր, որոնք փորձագետը կհամարի հայտի պահանջները բավարարող,
- գնաառաջարկ։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև ս․թ փետրվարի 16-ը, ժամը
18:00-ն ուղարկել վերը նշված փաթեթը [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով՝ « Ձեռնարկի
հավելվածի մշակման փորձագետ» ։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել [email protected] Էլ․հասցեին:
Մրցույթի պահանջներին համապատասխանող հայտատուին՝ արդյունքների մասին, կտեղեկացվի մինչև ս․թ
փետրվարի 21-ը:
ԴԱՏԱ Ծրագիրն իրականացվում է ԴԱՏԱ կոնսորցիումի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն, Բուն TV հիմնադրամ, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ) կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։
Սույն բաց մրցույթը իրագործվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Մրցույթի հայտարարության բովանդակությունը միմիայն Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:2022-02-15 08:29:38Գևորգ Տեր-Գաբրիելյանը մտքի ու մտագործունեության կարևորության մասին
http://hkdepo.am/hy/news/gevorg-ter-gabrielyan-on-systemic-thought-and-its-urgency
Այս հարցազրույցն առաջին անգամ հրապարակվել է Factor.am-ի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
Արձակագիր, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը...2024-01-05 08:03:17Թեմա/ռեմա #10. «Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում»
http://hkdepo.am/hy/news/tema-rema-10
Այս տեսափոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան...2024-01-05 08:05:27Թեմա/ռեմա #11. Բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» մրցույթ
http://hkdepo.am/hy/news/tema-rema-11
Այս տեսափոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան...2024-01-05 08:08:14Թեմա/ռեմա #13. «Պատերազմը մասնակիցների պատմություններում»
http://hkdepo.am/hy/news/tema-rema-13
Այս տեսափոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
Ինչպիսի՞նն էր 2020թ․44-օրյա պատերազմը՝...2024-01-05 08:16:12Թեմա/ռեմա #14. «Քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց»
http://hkdepo.am/hy/news/tema-rema-14
Այս փոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹՎ-ի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
Որքանո՞վ է հայաստանյան հասարակությունը...2024-01-15 07:00:31Իզաբելլա Սարգսյանը Երևանի քաղաքային պլանավորման շուրջ վերջին զարգացումների մասին
http://hkdepo.am/hy/news/isabella-sargsyan-on-issues-in-urban-planning
Այս հարցազրույցն առաջին անգամ հրապարակվել է Factor TV-ի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը...2024-01-15 07:04:16Մեր թաղը #7 Կենտրոն․ Գևորգ Տեր-Գաբրիելյանը Երևանի մասին
http://hkdepo.am/hy/news/gevorg-ter-gabrielyan-recalls-downtown-yerevan-of-the-20th-century
Այս թողարկումն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
«Մեր թաղը» հաղորդաշարը...2024-02-01 09:41:21