Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Կամավորների հավաքագրում Պարգևենք Ժպիտ ՀԿ-ում
16 հոկտեմբերի, 2017
Պարգևենք Ժպիտ երիտ․ ՀԿ-ն առաջարկում է կամավորական աշխատանքներ
ԱՄՆ համալսարանները Երևանում - EducationUSA կրթական ցուցահանդես, 26 հոկ. 2017 թ., Հայաստան
13 հոկտեմբերի, 2017
Ցանկանու՞մ եք սովորել ԱՄՆ-ում, բայց չգիտե՞ք որտեղից սկսել,
մասնակցե՛ք «EducationUSA Կրթական Ցուցահանդես»-ին
26-ը հոկտեմբերի, 2017թ.
Դիմի՛ր ImpactAim Venture Accelerator (անգլերեն)
13 հոկտեմբերի, 2017
We are looking for ventures ready for social impact !
The program is open for every registered entity with a scalable business model, an innovative approach to addressing local needs, and proven solutions for achieving impact.
All countries are eligible for the program.
APPLY HERE
Երիտասարդ սոցիալ ձեռնարկատերերի ծրագիր. դիմումների ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 10-ը (անգլերեն)
13 հոկտեմբերի, 2017
YSE 2018 Applications are now open till 10 December 2017. APPLY NOW.
Do read through the application requirements to prepare for your submission.
The YSE programme seeks to inspire, equip and enable youth of different nationalities to embark on social enterprises (SEs) in Singapore and beyond. If you have a social enterprise idea, we want to help you make it happen!
Պաշտպանենք Երեվանն օդի աղտոտումից
12 հոկտեմբերի, 2017
Երևանն այս տարի միացել է Կլիմաթոն 2017 շարժմանը՝ "Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի" և Երևանի քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ: Կլիմաթոն Երևանը կլիմայական մարտահրավերների մասին Հայաստանում կազմակերպվող առաջին հաքաթոնն է: 24 ժամ տևողությամբ միջոցառման նպատակն է նորարար լուծումներ մշակել քաղաքի կլիմայական մարտահրավերի համար:
Կլիմաթոնը միաժամանակ անցկացվում է աշխարհի 230 քաղաքներում 2017թ. հոկտեմբերի 27-ին: Միջոցառումը համախմբում է աշխարհի քաղաքների կլիմայական մարտահրավերները, մասնակիցներին հնարավորություն է տալիս 24 ժամվա ընթացքում գաղափարները վերածել առարկայական կայուն լուծումների և բիզնես ծրագրերի:
Եռօրյա վերապատրաստման դասընթաց Սյունիքի մարզի երիտասարդների և լրագրողների համար
11 հոկտեմբերի, 2017
«Գորիս Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունները նոյեմբերի 7-9-ը «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալ» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի երիտասարդներին և լրագրողներին հրավիրում է մասնակցելու եռօրյա վերապատրաստման դասընթացի:
Դրամաշնորհային հնարավորություն տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու համար (անգլերեն)
10 հոկտեմբերի, 2017
Switch is the Prague Civil Society Centre’s grant scheme for tech solutions to social issues across Eastern Europe and Central Asia. It is designed for anybody with an idea that uses technology to transform their society, spread their message, push for change or improve their community. We are currently welcoming applications for funding under the first ever Switch scheme, and are looking to kick-start new ideas, turn prototypes into projects, and help civic tech initiatives scale-up.
Switch provides financial support of up to €8,000 per project. Projects should be designed to run over a 12-month period. In addition to our grants, our team can also provide strategic feedback on your ideas, connect you with activists and campaigners from across the region, and suggest events, workshops and match-making sessions which you can attend.
Հայաստանում կանաչ ակադեմիա 2017
10 հոկտեմբերի, 2017
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասիգրասենյակը հայտարարում է 2017թ Կանաչ Ակադեմիայինմասնակցության մրցույթ
Դասընթացը կկայանա 2017թ նոյեմբերի 25-29 Աղվերանում:
Կանաչ քաղաքականությունն առայժմ լուսանցքային դիրք է զբաղեցնում Հայաստանում տարածված խոսույթների շրջանում, ինչը չես ասի կանաչների խնդրանու և բարձրացրած հարցերի մասին, որոնց ներկայությունը տարածվում է երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական կյանքի ողջ հյուսվածքով մեկ: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռունցքը, որը ճոճվում է երկրի քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքի բոլոր տիրույթների գլխավերևում, օրվա հրամայական է դարձնում հակամարտության փոխակերպման հարցը. ինչպե՞ս հասնել մշտակայուն խաղաղության, ի՞նչ հեռանկարներ է այդ փոխակերպումը բացում տարածաշրջանի համար: Իսկ կարո՞ղ է արդյոք տեղական բազմազանության, ինքնավարության, տնտեսության կենտրոնավարման, սեփականության հանրայնացման, տեղային տնտեսությունն ինքնաբավ դարձնելու կանաչական տեսլականը դառնալ խնդրի լուծման այլընտրանք: Ահա հարցերը, որոնք կազմելու են Հայաստանի Կանաչ ակադեմիայի քննարկումների առանքցը: