Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Աշխատանքի հնարավորություն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից․ ֆինանսների և դրամաշնորհների գծով օգնական (անգլերեն)
23 նոյեմբերի, 2023
The finance/Grants Assistant (FGA) is responsible for reviewing grant applications, preparing grant agreements, monitoring grantees’ financial reports, executing of site visits, updating of the automated grant database, and maintaining contact with grantees.
Հետաքրքրվածության արտահայտման հնարավորություն Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից․ «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիր
22 նոյեմբերի, 2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրվածության արտահայտման հայտ իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար:
Ամենամյա հայտերի ընդունման հայտարարություն Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից
16 նոյեմբերի, 2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրապարակում է Ամենամյա հայտերի ընդունման հայտարարություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար։
Աշխատանքի հնարավորություն Կանանց ռեսուրսային կենտրոնում․ սոցիալական աշխատող
10 նոյեմբերի, 2023
Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է սոցիալական աշխատողի՝ մեր թիմին կարճաժամկետ միանալու և համագործակցելու համար:
Մաքուր էներգիայի և կլիմայի գործողությունների հեքըթոնի հրավեր
09 նոյեմբերի, 2023
24 ժամ տևողությամբ հեքըթոնի ընթացքում, որը տեղի է ունենալու Գյումրիի ԹՈՒՄՈ կենտրոնում, դեկտեմբերի 1-2-ը, մասնակիցները ծանոթանալու են էներգետիկայի բնագավառում Գյումրիի իրական մարտահրավերներին և գտնելու են իրական լուծումներ կիրառելով էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, էներգախնայողության բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ապագայում հնարավոր կլինի կյանքի կոչել Գյումրի համայնքի կողմից։
Հետազոտություն կատարելու հրավեր. ՀՀ դատարանների կողմից տարբեր սոցիալական խմբերի հանդեպ ենթադրյալ տարբերակված մոտեցման դրսևորումների վերաբերյալ
08 նոյեմբերի, 2023
Սույն հետազոտությունը Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի մաս է։ Ծրագրի նպատակն է ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունն ու աշխատանքի արդյունավետությունը ճգնաժամերը հասցեագրելու, ինչպես նաև ավելի ճկուն, կայուն և տեխնոլոգիապես զարգացած հասարակություն ձևավորելու հարցերում։
Դրամաշնորհի հնարավորություն ՕքսԵՋենը կողմից
08 նոյեմբերի, 2023
ՕքսԵՋենը «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում ընդունում է ենթադրամաշնորհային ծրագրի առաջարկներ։
Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ․ Lot A – Նոյեմբերի 13-ը, Lot B – Նոյեմբերի 15-ը։
Աշխատանքի հնարավորություն Կանանց ռեսուրսային կենտրոնում. փնտրվում է սոցիալական աշխատող
08 նոյեմբերի, 2023
Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է սոցիալական աշխատողի՝ մեր թիմին կարճաժամկետ միանալու և համագործակցելու համար: