Փոքր թիմերով մեծ գործեր


Հրապարակված է` 10 հուլիսի, 2017

«Համայնքների ձայնը. Զարգացման հեռանկարները» թեմայով տարածաշրջանային համաժողովներ


«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հրավիրում է Ձեզ և Ձեր աշխատակազմի անդամներին մասնակցելու «Համայնքների ձայնը. Զարգացման հեռանկարները» թեմայով տարածաշրջանային համաժողովին:

Համաժողովը  Արագածոտնի, Արարաատի և Արմավիրի մարզերի համար տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 12:00-ին Աշտարակ քաղաքում՝ Սուրբ Սարգսի 71 հասցեում գտնվող հանդիսությունների սրահում (Նավոյի մոտ):

Համաժողովը  Կոտայքի  և Գեղարքունիքի մարզերի համար տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 12:00-ին Գավառ քաղաքում՝ Սայադյան 28 հասցեում գտնվող հանդիսությունների սրահում (Սիրելիս հանդիսությունների սրահ):

Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք լրացնել մասնակցության հայտադիմումը մինչև հուլիսի 11-ը ժամը 18:00-ն:

Համաժողովը  նպատակ ունի՝

  • Ներկայացնել  միջոլորտային համագործակցության և համայնքային զարգացման հնարավորությունները՝ խթանելով ՔՀԿ-ՏԻՄ-Բիզնես համագործակցության ձևավորմանը:  

  • Ներկայացնել ՔՀԿ-ների կողմից Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի  մարզերում բացահայտված հիմնախնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված համագործակցային առաջարկություններ:

Համաժողովներին կմասնակցեն ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության ներկայացուցիչներ,  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ոչ ֆորմալ խմբերի և բիզնես սեկտորի   ներկայացուցիչներ:

Կից կարող եք տեսնել նաև միջոցառումների օրակարգը: