Փոքր թիմերով մեծ գործեր


Հրապարակված է` 12 հուլիսի, 2017

Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017


Աղբյուր՝  ace.aua.am

Ակադեմիայի մասին

ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԱ 2017 ՝ ԴԵՊԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայնրիխ Բյոլ հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը: Ակադեմիա 2017-ի նպատակն է հիմք ընդունել նախորդ տարվա Ակադեմիայի գործունեությունը և շարունակել ստեղծել ուսանողների և երիտասարդ մասնագետների ցանց, ովքեր ի զորու կլինեն խրախուսել և իրագործել շենքի, շրջանների, համայնքների և ազգային մակարդակով կայուն էներգետիկ լուծումներ: Ակնկալվում է, որ Ակադեմիայի, նրա մասնակիցների և շրջանավարտների ջանքերի շնորհիվ ազգային և տեղական քաղաքականության քննարկումները կայուն էներգետիկայի վերաբերյալ կընթանան ավելի տեղեկացված:

Ակադեմիայի 2017-ի նպատակն է բարձացնել մասնակիցների ներգրավվածությունը՝ ընդլայնելով նրանց մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև ստեղծել գիտելիքի  փոխանակման և մասնագետների ցանց: Այս ամենը կարևոր է համարվոըմ Հայաստանի տարբեր շրջաններում կայուն էներգետիկայի լուծումների խթանման և կիրառման համար:

Ակադեմիայի թիրախային խմբեր

«Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ի ընթացքում կկազմակերպվեն մասնագիտացված աշխատաժողովներ հետևյալ խմբերի ներկայացուցիչների համար՝

  • մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ,
  • էներգետիկական լուծումներ մատակարարողներ և էներգետիկական լուծումներով հետաքրքրված ներդրողներ,
  • ճարտարագիտության, ճարտարապետության, շինարարության, քաղաքաշինության, ֆինանսների և ներդրումային կառավարման ոլորտների երիտասարդ մասնագետներ և ուսանողներ, ինչպես նաև այլ հետաքրքրված անձինք։

Ակադեմիա 2017-ի միջոցառումներ

Մարզային աշխատաժողովներ և ցուցահանդեսներ

Ակադեմիա 2017-ի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, այդ թվում՝

երեք մարզային աշխատաժողովներ և ցուցահանդեսներ:

Մարզային աշխատաժողով և ցուցահանդես 1՝ հյուսիսային տարածաշրջան: Վայրը` Վանաձոր: Ամսաթիվ՝ շաբաթ, հուլիսի 22:

Մարզային աշխատաժողով և ցուցահանդես 2՝ կենտրոնական տարածաշրջան: Վայրը` Արարատ: Ամսաթիվ՝ շաբաթ, հուլիսի 29:

Մարզային աշխատաժողով և ցուցահանդես  հարավային տարածաշրջան: Վայրը` Կապան: Ամսաթիվ` շաբաթ, օգոստոսի 5:

Աշխատաժողովները բաղկացած կլինեն առանձին զուգահեռ երեք նիստերից, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր թիրախային խմբերի համար: Յուրաքանչյուրը կտևի մեկ օր (8 ժամ տևողությամբ, ընդմիջումներով): «Կայուն էներգետիկայի ցուցահանդեսը» տեղի կունենա աշխատաժողովներին զուգահեռ և նախատեսված է լինելու համայնքի անդամների, ինչպես նաև աշխատաժողովների մասնակիցների համար՝ վերջիններիս ընդմիջումների ժամանակ: Ցուցահանդեսին կհրավիրվեն արտադրողներ և վաճառողներ, ովքեր հայկական շուկայում առաջարկում են կայուն էներգետիկայի հետ կապված արտադրանք և լուծումներ: Այս արտադրատեսակների շարքին են պատկանում ջերմամեկուսիչ նյութերը, ջեռուցման համակարգերը, լուսավորությունը, վերականգնվող էներգիայի լուծումները, էներգախնայող պատուհանները և դռները:

Հետագա գործողություններ

Մարզային աշխատաժողովների մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու միջոցառումներին և նախաձեռնությունների մշակմանը, որոնք կծավալվեն աշխատաժողովների շրջանակներից դուրս և կպահանջեն շարունակական ներգրավվածություն Ակադեմիայի գործունեության մեջ: Միջոցառումները ներառում են՝

  • տեղական կամ մարզային նախաձեռնությունների բացահայտում և զարգացում, որոնք կարող են արագացնել կայուն և տեղաբաշխված էներգետիկ լուծումների ընդունումը,
  • վաճառողները կհետևեն իրենց՝ վերականգնվող էներգիայի հետ կապված և էներգաարդյունավետ լուծումների / արտադրանքների վաճառքներին,
  • բուհերի ուսանողները իրենց համալսարաններում կհրավիրեն կազմակերպել կլոր սեղաններ / քննարկումներ և բանավեճեր կայուն էներգետիկայի հարցերի շուրջ

Այնուհետև, Ակադեմիայի մասնակիցները ամփոփիչ միջոցառման ընթացքում կներկայացնեն  այս նախաձեռնությունների արդյունքները:

Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017-ի ամփոփիչ միջոցառում`

«Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը կավարտվի ամփոփիչ միջոցառմամբ, որը տեղի կունենա ՀԱՀ-ում:

  • Ակադեմիայի մասնակիցները կներկայացնեն իրենց գործունեության արդյունքները:
  • Ընտրված նախաձեռնությունները կներկայացվեն կարճ զեկույցների և քննարկումների միջոցով, որտեղ կկարևորվի դրանց ուսուցողական լինելը:
  • Ավարտական վկայականները կհանձնվեն Ակադեմիայի պահանջներին բավարարող բոլոր մասնակիցներին:

Տեղերը սահմանափակ են: Դիմե՛ք հիմա: