Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 19 մարտի, 2019

Մրցունակ Հասարակություն Սոցիալ-Տնտեսական ՀԿ



Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են՝ Համայնքային զարգացում, Գյուղատնտեսություն, Բիզնես և տնտեսական զարգացում:

 

Կազմակերպության տեսլականն է՝ Կայուն զրագացում և շարունակական առաջընթաց:

 

 Կազմակերպության առաքելությունն է՝ միավորելով տարբեր ոլորտների լավագույն փորձագետներին՝ նպաստել անհատների և հասարակության զարգացմանն ու առաջընթացին:  

 

Մենք աշխատանքներ ենք իրականացնում տարածքային զարգացման, ռեսուրսների հասանելիության, կարողությունների ստեղծման և լավագույն փորձի ու տեխնոլոգիաների տարածման ուղղությամբ, կարևորում ենք անհատի շարունակական կրթությունն ու մասնագիտական զարգացումը, երիտասարդների ակտիվության բարձրացումը և աշխատատեղերի ստեղծումը, ՓՄՁ զարգացումը։ Աջակցում ենք բնության և բնական պաշարների պաշտպանությանն ու պահպանմանը, կայուն գյուղատնտեսությանն ու պարենային անվտանգությանը, ինչպես նաև հետամուտ ենք համաշխարհային զարգացման օրակարգում տեղ գտած ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և կարևորում ենք սեռերի միջև հավասարությունը և խտրականության բացառումը։

 

ՔՀԿ-ի շահառուներն են ՀՀ գյուղական և քաղաքային համայնքները, դրանց բնակչությունը, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող կազմակերպությունները:

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Համայնքային զարգացում, Բիզնես և տնտեսական զարգացում, Գյուղատնտեսություն