Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Դեմետրա-էկո



«Դեմետրա-էկո» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում են բնության պահպանությունն ու վերականգնումը, գյուղատնտեսության զարգացումը, կենսատեխնոլոգիական և էկոլոգիապես մաքուր սննդամթերքի ստացման եղանակների կիրառման մշակույթի ձևավորումը, տարբեր ոլորտներում էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների (այդ թվում` նորագույն և կենսատեխնոլոգիաների) կիրառումը:

 

Կազմակերպության գործունեության նպատակն է․

 

ա. կազմակերպել և իրականացնել ծրագրեր` ուղղված ՀՀ տարածաշրջանում տարբեր տիպի բնական և տեխնոգեն աղետներից հողային և բնական ռեսուրսների պաշտպանությանը, վերականգնմանն ու կանխարգելմանը` էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների (այդ թվում` նորագույն և կենսատեխնոլոգիաների) կիրառմամբ և բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ.


բ. վտանգված հողերի, հանքարդյունաբերական թափոններով աղտոտված և անտառահատված տարածքների կենսառեմեդիացիոն աշխատանքների կազմակերպումը.


գ. Կարմիր գրքում գտնվող վտանգված բույսերի և կենդանիների քանակի բնականոն վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացումը.


դ. թափոնների կառավարումը/վերամշակումը.


ե. էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսական տարբեր ծրագրերի օգնությամբ նպաստել գյուղհամայնքների և ֆերմերական ընկերությունների զարգացմանը։

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Բնապահպանություն