Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 11 ապրիլի, 2019

Քաղաքական երկխոսություն ՀԿ



«Քաղաքական երկխոսություն» նախաձեռնությունը ձևավորվել է 2018 թվականին ՝ նպատակ ունենալով ուղղել կուտակված քաղաքական էներգիան Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։ ՔԵ-ն համոզված է, որ ամուր ժողովրդավարության համար քաղաքացիական հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է սերտ համագործակցեն և երկխոսեն:

«Քաղաքական երկխոսություն» նախաձեռնության տեսլականը Հայաստանում ժողովրդավարական հասարակություն ունենալն է` իրազեկ քաղաքացիների, գիտակից որոշումների և հաշվետու կառավարման միջոցով:

Ելնելով վերոնշյալից՝ ծրագիրը նպատակ ունի՝

-Նորարական միջոցներով Հայաստանում նախաձեռնել գաղափարահեն քաղաքական դիսկուրս՝ հասարակության ակտիվ շերտերի և քաղաքական կուսակցությունների միջև:

-Ստեղծել համագործակցության հարթակ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքական կուսակցությունների համար:

 

Գործունեության հիմնական ոլորտները  Ժողովրդավարացում, հանրային քաղաքականություն, ջատագովություն

 

Շահառուներն են.   ՔՀԿ –ներ, քաղաքական ուժեր

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Հանրային քաղաքականություն, Ժողովրդավարության զարգացում