Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 02 ապրիլի, 2018

«Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ (ԿԻՏ)



Կազմակերպությունը հիմնադրվել է 2017թ-ին: «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նպատակն է հասնել մարդու իրավունքների իրացմանը, տարածել իրավական գիտելիքներ Հայաստանի ողջ տարածքում, պաշտպանել մարդու իրավունքները, աջակցել քաղաքացիական հասարակութան և ժողովրդավարական համակարգի զարգացմանը, նպաստել համայնքային համակարգի զարգացմանը։

 

Կազմակերպության առաքելությունն է՝


Ստեղծել հասարակություն, որտեղ կանանց իրավունքները պաշտպանված են և յուրաքանչյուր ոք ընդունված է՝ անկախ սոցիալական դիրքից, կրոնից, սեռական կողմնորոշումից, հաշմանդամություն ունենալու և այլ փոքրամասնական խմբերին պատկանելու արտահայտումից՝ խթանելով նրանց բարեկեցությունը և պաշտպանվածությունը կյանքի բոլոր ոլորտներում: 

Կազմակերպության արժեքները՝
• Պաշտպանվածություն և ապահովություն, 
• Հավասարություն և անխտրականություն,
• Բազմազանություն և համերաշխություն։

«Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ներկայացուցիչը Կազմակերպության անունից հանդես է գալիս ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի փորձագետ։

Մոնիտորինգի խումբը պարտավորվում է վերահսկել քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների իրավունքների պաշտպանությունը, կալանավորների կյանքի պայմանները բարելավելու համար:

Կազմակերպությունը iրականացրել է դասընթացներ, հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ։ Ունի օնլայն հարթակ՝ աշխատանքի, կրթաթոշակների և տարբեր միջոցառումներին ծանոթանալու համար։

 

Մեկնարկելու է «Կանայք քաղաքականության մեջ» մեկամսյա դպրոցը, փոխօգնության խումբի հանդիպումները և անգլերենի խմբակը։

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Կանանց իրավունքներ