Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Դրամաշնորհային մրցույթ
21 դեկտեմբերի, 2020
DNA-ը Future Horizons-ի հետ համատեղ հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Հայաստանում և Արցախում բնակվող 16-ից 23 տարեկան աղջիկների խմբերի համար, ովքեր ունեն կանանց իրավունքների պաշտպանությանը, հատկապես`ընտանեկան բռնության կանխարգելմանը և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված և հարակից ծրագրերի իրականացման գաղափարներ:
Դրամաշնորհների մրցույթ։ ՔՀԿ-ների դիմակայունությունը եւ գործընկերության հաստատումը COVID-19-ի ընթացքում
07 դեկտեմբերի, 2020
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների եւ երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը հայտարարում է գաղափարների մրցույթ, որի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ) ճգնաժամային պայմաններում դառնալ ավելի դիմակայուն։ Ծրագիրը նախատեսում է աջակցել \գաղափարներիn, որոնք կառաջարկեն նորարարական մոդելներ տեղական և պետական կառավարման մակարդակներում համագործակցություն իրականացնելու համար, կներառեն քաղաքացիների մասնակցություն, կստեղծեն վերահսկողության եւ մոնիթորինգի նոր մեխանիզմներ՝ուղղված 2020 թվականի մարտահրավերների հաղթահարմանը։
«Ապագայի լաբորատորիա». Երիտասարդական նորարարական գաղափարների ձեւավորում եւ ինկուբացիա – Դրամաշնորհների մրցույթ
30 նոյեմբերի, 2020
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարում է գաղափարների հատուկ մրցույթ, որի շրջանակներում կձևավորվեն երիտասարդական նորարարական գաղափարներ։ Մրցույթը հնարավորություն կտա հավաքագրել երիտասարդ նորարարների խմբեր, որոնք կստեղծեն եւ կփորձարկեն ապագային ուղղված գաղափարներ:
ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. Ճգնաժամային արձագանքում և հետճգնաժամային վերականգնում Հայաստանի համայնքներում
23 նոյեմբերի, 2020
2020 թ.-ի սկզբից համաշխարհային հանրությունը դիմակայում է կորոնավիրուսի տարածմանը, որն ազդել է գրեթե բոլոր երկրների վրա՝ հանգեցնելով գլոբալ համավարակի: COVID-19 համավարակը Հայաստանում սկսվեց մարտ ամսին` տուժած մարդկանց օրական աճող թվով: Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն 2020թ․-ի մարտին, այնուհետև հայտարարվեց տեղաշարժի սահմանափակման մասին, որը վերացվեց հուլիս ամսին: Նվազելով ամռան ամիսներին, աշնանը համավարակի դեպքերը նորից աճեցին՝ օրական ռեկորդը հասցնելով ավելի քան 2000-ի և տուժած մարդկանց ընդհանուր քանակը հասցնելով մինչև 121,979-ի:
UNDF: Դրամաշնորհային մրցույթին դիմելու հնարավորություն
23 նոյեմբերի, 2020
11 days left to apply for United Nations Democracy Fund’s call for proposals. The deadline for round 15th is the 1st of December, 2020. Please register for a new account using the link below as you cannot use your existing account from previous years.
Եվրոպայի քոլեջի կրթաթոշակի դիմում-հայտերի ընդունելությունը բաց է
13 հոկտեմբերի, 2020
Spread the word about your experience at Natolin with your friends and inspire them to apply and join the Natolin Community!
Դիմում-հայտերի ընդունում | COVID-19 ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
28 հուլիսի, 2020
«Մարդը կարիքի մեջ» (ՄԿՄ) հասարակական կազմակերպությունը մեկնարկել է տարածաշրջանային «COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր 2020-2022»` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն Արևելյան գործընկերության երկրներում աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ արձագանքելու COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ ազդեցություններին։ ՄԿՄ-ն Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի և AFEW International-ի հետ համատեղ ղեկավարում է կոնսորցիում, որը կնպաստի ՔՀԿ-ների հնարավորություններին` արդյունավետ արձագանքելու կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքներին և ներազդելու երկարաժամկետ քաղաքականության բարեփոխումների վրա, որոնք աջակցում են խոցելի խմբերին և նրանց, ովքեր համավարակից բացասական ազդեցություն և վնաս են կրել:
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագիր Կանաչ և Օրգանական ագրոբիզնեսի աջակցության հայտամրցույթ
27 հուլիսի, 2020
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում , ագրոբիզնեսի աջակցության ծրագիր հայտամրցույթ։