Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
ՀԿ-ների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ դասընթաց Երևանում
13 նոյեմբերի, 2017
Դասընթացի ավարտից հետո, մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն կունենան ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն ՀԿ-ների մասին նոր օրենքի վերաբերյալ՝ անմիջապես դասընթացավարի կողմից: Դասընթացի ավարտից հետո ՔՀԿ-ները կարող են գրանցվել՝ իրենց կանոնադրությունները և այլ իրավական փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:
Խաղաղության ու անվտանգության ԵԱՀԿ կրթաթոշակ (անգլերեն)
31 հոկտեմբերի, 2017
Conflict Prevention and Resolution through Arms Control, Disarmament and Non-proliferation
The OSCE Scholarship for Peace and Security is a joint initiative of OSCE and United Nations Office for Disarmament Affairs at Vienna in partnership with a number of organisations whose work contribute to disarmament, non-proliferation (DNP) and development-related issues.
The initiative offers a training programme providing foundation skills and knowledge on non-proliferation, disarmament and development related issues. In particular, it also focuses on conflict prevention, arms control and confidence and security building measures implemented in accordance with the commitments in the OSCE area.
Դասընթաց «Տվյալների կառավարում R ծրագրով. ներածություն» (անգլերեն)
31 հոկտեմբերի, 2017
Caucasus Research Resource Center (CRRC)-Armenia invites you to a training session on “Introduction to Data Management in R” conducted by Carolyn Coberly, PhD Candidate, University of Virginia.
«Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ծրագիր
30 հոկտեմբերի, 2017
«ԱԽՈՒՐՅԱՆ» Երիտասարդական ՀԿ-ն մեկնարկել է «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական վրանային ճամբար ծրագրի երրորդ փուլը, որին կարող են մասնակցել 16-18 տարեկան թվով 40 երիտասարդների՝ քննարկելու հայրենասիրությունև ազգասիրություն թեմաները: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ նոյեմբերի 7-ը, ժամը 18:00-ն։
Արվեստի և մշակույթի բնագավառում գործող ՔՀԿ-ների համար դասընթաց
25 հոկտեմբերի, 2017
Եռօրյա դասընթացը նախատեսված է մշակույթի կամ արվեստի բնագավառում աշխատող ՔՀԿ-ների ղեկավարների համար արվեստի և մշակույթի կայուն կառավարման, նոր բիզնես մոդելների միջոցով մշակութային փորձի, բրենդավորման և արվեստի հաստատությունների ֆոնդհայթայթման հմտությունների զարգացման համար:
«Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկի ներկայացում
24 հոկտեմբերի, 2017
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը հրավիրում է «Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկի ներկայացմանը:
Best of British Education կրթական ցուցահանդես
23 հոկտեմբերի, 2017
Երևանում Բրիտանական դեսպանատունը և Բրիտանական խորհուրդը հրավիրում են մասնակցելու Best of British Education կրթական ցուցահանդեսին, որը տեղի կունենա չորեքշաբթի, հոկտեմբերի 25-ին 14.30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Խնդրում ենք գրանցվել EducationUK կայքում ցուցահանդեսին մասնակցելու համար:
Կովկասի ինստիտուտը դասընթացի մասնակցության հրավեր է անում
22 հոկտեմբերի, 2017
The Caucasus Institute is accepting applications to participate in a Simulation Game on political conflict management and negotiations
that will take place on November 30-December 3, 2017 in Armenia.