ԲԱՆԱԼԻ ԴԵՊԻ
ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐ
տվյալների վերլուծության
և վիզուալիզացիայի ձեռնարկ
KEY TO OPEN DATA
manual of data analyses
and visualization (Armenian)
2018թ.
ԲԱՆԱԼԻ ԴԵՊԻ
ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐ
տվյալների վերլուծության
և վիզուալիզացիայի ձեռնարկ
KEY TO OPEN DATA
manual of data analyses
and visualization (Armenian)
2018թ.
Նախագծի մասին
«Բանալի դեպի բաց տվյալներ» տվյալների վերլուծության և վիզուալիզացիայի ձեռնարկը մշակվել և պատրաստվել է «Բաց տվյալների բանալի ՔՀԿ ներկայացուցիչների համար» ուսումնական ծրագրի շրջանակներում: Այն իրականացվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից «Ամփոփ Մեդիա» նախաձեռնության հետ համատեղ:
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժո-ղովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործա-կալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպու-թյունների զարգացման ծրագրի» շրջանակում:
Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակու-թյունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Լրագրող-ներ հանուն ապագայի» ՀԿ-ինն են և պարտադիր չէ, որ արտա-հայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և «Եվրասիա համա-գործակցություն» հիմնադրամի տեսակետները:
Սույն փորձարարական ծրագիրը, որին մասնակցել են 10 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրականացվել է 2018թ. փետրվար-նոյեմբեր ամիսներին:
Ծրագրի նպատակը`
աջակցել շահառուներին արդյունավետ օգտագործել տեղական և միջազգային բաց տվյալները` ոլորտային խնդիրները դուրս բերելու, նպատակային ռազմավարության համար հավաստի աղբյուրներից օգտվելու և թվային առցանց միջոցների կիրառ-մամբ մատչելի, ամփոփ ու գրավիչ տեղեկատվություն մատու-ցելու համար:
Ծրագրի խնդիրները`
1. բարձրացնել տվյալների շտեմարաններից և բաց վիճակա-գրական աղբյուրներից օգտվելու հմտություններն ու կարողու-թյունները,
2. զարգացնել մեծ տվյալներից անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, զտումը, վերլուծությունը և դրանցից խնդիրների դուրս բերումը,
3. նպաստել սեփական տեղեկատվական հոսքերի մատչելի մատուցմանը և հանրության հետ արդյունավետ հաղորդակ-ցման ձևավորմանը:
Ձեռնարկի մասին
«Բանալի դեպի բաց տվյալներ» տվյալների վերլուծության և վիզուալիզացիայի ուսումնական ձեռնարկը տրամադրում է տվյալների հետ աշխատանքի հիմունքային գիտելիքներ և նպաստում տվյալների հավաքագրման, զտման, վերլուծու-թյան և վիզուալիզացիայի հմտությունների ձևավորմանը:
Ընթերցողը հնարավորություն ունի ինքնուրույն ձեռք բերել վերը նշված կարողությունները` ուսումնասիրելով ձեռնար-կում ներառված տեքստերը, վեբինարները, գործնական ուղեցույցերը և այլ նյութեր:
Ձեռնարկը տրամադրում է նաև տեղական և միջազգային տվյալների բազաներ, ինչպես նաև վիզուալիզացիայի ապա-հովման համար անհրաժեշտ գործիքների, ձևապատկերների, գունային համադրությունների օգտակար հղումներ:
Ստեղծագործական խումբ
Ձեռնարկը մշակվել է ծրագրի փորձագիտական խմբի անդամների կողմից` համատեղելով տեղական և միջազգային փորձը:
Նախագծի տնօրեն` Սուրեն Դեհերյան
Նախագծի համակարգող` Աստղիկ Գևորգյան
Նախագծի տնօրենի օգնական` Գայանե Մելիքյան
Տվյալների հավաքագրող վերլուծաբաններ`
Աստղիկ Գևորգյան, Կարինե Դարբինյան, Գայանե Մելիքյան
Խմբագիր և ձևավորող` Կարինե Դարբինյան
© «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, 2018
© Ampop Media, 2018
Բովանդակություն
Թեմա 1. Վերլուծության դարաշրջան
- Բաց և փակ տվյալներ, միջազգային
պրակտիկա
Թեմա 2. Տվյալներից` պատմություն
2.1 Տվյալների հետ աշխատելու երեք կանոն
Թեմա 3. Տվյալների զտում և մաքրում
3.1 Տվյալների զտում PDF ֆայլերից և
3.2 Տվյալների զտում համացանցից
Թեմա 4. Տվյալների վերլուծություն
4.1 Excel. գումարների, գործակիցների ու
4.2 Excel. միջինի և տոկոսի փոփոխության
4.3 Excel. տվյալների վերլուծություն
4.4 Excel. տվյալների ուսումնասիրություն
Թեմա 5. Տվյալների վիզուալիզացիա
5.1 Ինչո՞ւ է կարևոր տվյալների վիզուալիզացիան
5.2 Ինչպես ընտրել ճիշտ սանդղակի տեսակը
Թեմա 6. Piktochart վիզուալիզացիայի գործիք
Թեմա 7. Canva. հեշտ կիրառելի
7.1 Ինչպես պատրաստել գրաֆիկական
Թեմա 8. Timeline. Ժամանակագրական սանդղակ
8.1Պատմությունների ժամանակագրություն
Թեմա 9. Գենդերային չեզոք դիզայն
9.1 Ի՞նչ է և ինչպե՞ս կիրառել (վեբինար)
Թեմա 10. Թիլդա
Ամփոփում. Օգտակար հղումներ
Թեմա 2. Տվյալներից` պատմություն
Տվյալների հետ գրագետ աշխատելու համար նախևառաջ պետք է պարզել հետևյալ 3 հարցերի պատասխանները․
1․ Ինչպե՞ս են հավաքվել տվյալները
Օրինակ՝ ՀՀ-ում գնաճի հաշվարկման համար օգտագործ-վում են շատ ապրանքների ու ծառայությունների գներ, ուստի գնաճի ցուցանիշը կարող է չարտացոլել գնաճի իրական մակարդակը: Այս դեպքում գնաճի ընդհանուր ցուցանիշի հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնել նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին:
2. Ի՞նչ է անհրաժեշտ սովորել
Տվյալների հետ աշխատանքում պետք է սովորել ոլորտա-յին որոշ տերմինների բացատրությունները: Եթե ...
Վեբինար
Ներկայացում
Թեմա 3. Տվյալների զտում և մաքրում
Այս դասընթացն անդրադառնում է տվյալների տարբեր ձևաչափերի, որ հասանելի են առցանց եւ անցանց: Այն ներկայացնում է գործիքներ, որոնք օգնում են PDF ձևաչափով ֆայլերում և պատկերներում պարունակվող տվյալները փոխակերպել համակարգչի կողմից ընթեռնելի ձևաչափերի:
Նախքան առաջ շարժվելը վերհիշենք, թե տվյալների ինչպիսի ձևաչափեր կան.
● Համակարգչի կողմից ընթեռնելի, համակարգված. սրանք ստեղծվում են համակարգչի կողմից և դասավորվում են տողերով ու սյունակներով: Օրինակ` CSV (ստորակետով առանձնացված արժեքներ), TSV (tab- առանձնացված արժեքներ), Excel (.xls) ձևաչափերը:
Այս դասընթացից կսովորեք, թե ինչպես կայքերից զտել տվյալներ՝ օգտագործելով բրաուզերի հավելվածները և Google Spreadsheets-ը:
Սկսենք
Առաջադրանք 1. Տվյալների զտում՝ օգտագործելով բրաուզերի հավելվածը
Բրաուզերի հավելվածները (Browser Extensions կամ Browser Add-Ons) միացվում են Ձեր ինտերնետ-բրաուզերին, ինչը հնարավորություն է տալիս`
●Կայքում ընտրել տվյալների աղյուսակները՝ ներառյալ առանձին շարքեր ու սյունակներ
●Զտել տվյալները այդ սյունակներից և օգտագործել դրանք Excel-ի կամ Google Sheets-ի միջոցով:
Այս դասընթացին կսովորեք՝ ինչպես մաքրել համա-ցանցից զտված տվյալները դրանք ավելի հեշտ վերլուծելու համար: Կուղղեք տվյալների պիտակները, գրությունը, ֆորմատավորումը, դասավորությունը:
Եվրոպայի խորհրդի տարեկան քրեական վիճակագրության օրինակով կմաքրեք Եվրոպայի խորհրդի 2015 և 2016թթ. տարեկան վիճակագրական տվյալները, որոնք կզտեք կայքում տեղադրված զեկույցից` ստորև նշված հրահանգներին հետևելով: Տվյալների մաքրումը դրանք վերլուծության պատրաստե-լու առաջին կարևոր քայլն է:
Այս գործնական աշխատանքի ընթացքում Դուք կկի-րառեք Excel-ում տվյալների վերլուծության հիմունքները և կուսումնասիրեք ամենից հաճախ կիրառվող հաշվարկ-ները, որոնք օգտագործվում են տվյալների վրա հիմնված նյութեր պատրաստելու և միտումների շուրջ հիմնական վերլուծություններ անելու համար:
Այս աշխատանքը ավարտելուց հետո կկարողանաք օգ-տագործել Excel-ը` հաշվելու
● գումարներ
● գործակիցներ
● տոկոսներ
Այս գործնական աշխատանքի ընթացքում...
Թեմա 4. Տվյալների վերլուծություն
Այս դասընթացին Դուք կներբեռնեք Excel ֆայլ բաց տվյալների հարթակից, ապա կվերլուծեք այդ տվյալները: Կօգտագործեք Excel-ում առկա բանաձևերը, որպեսզի հաշվեք միջինը և տոկոսի փոփոխությունը ժամանակի ընթացքում:
Դասընթացն ավարտելուց հետո կկարողանաք օգտ-վել Excel-ից, որպեսզի`
● ֆիլտրեք և դասակարգեք տվյալները
● հաշվեք թվային միջինը և
● տոկոսի փոփոխությունը
Կհամեմատեք Համաշխարհային բանկի տարածա-շրջանային տվյալները, որպեսզի պարզեք մինչև 5 տարե-կան երեխաների մահացության միտումները:
Այս դասընթացի ընթացքում Excel-ի միջոցով կպատրաստեք, կզտեք, կսորտավորեք և կվերադա-սավորեք Առողջապահության համաշխարհային կազմա-կերպության (ԱՀԿ) ամենատարածված վարակիչ հիվան-դությունների վերաբերյալ տվյալները` ըստ տարիների և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների:
Վարկած
Պատվաստանյութերով կառավարելի վարակիչ հի-վանդությունները շարունակում են անհանգստություն պատճառել տարածաշրջանի երկրներին եւ ազդել քաղա-քացիների ընդհանուր առողջության վրա:
Հարցեր
Հ1. Ո՞րն է 2009-2013թթ. տարածաշրջանի ամենա-տարածված վարակիչ հիվանդությունը:
Design from scratch and publish online, immediately.
I accept Readymag Terms & Privacy Policy
Keep me updated on new features
Այս դասընթացի ընթացքում Excel-ի միջոցով կպատրաստեք, կզտեք, կսորտավորեք և կվերադա-սավորեք Առողջապահության համաշխարհային կազմա-կերպության (ԱՀԿ) ամենատարածված վարակիչ հիվան-դությունների վերաբերյալ տվյալները` ըստ տարիների և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների:
Վարկած
Պատվաստանյութերով կառավարելի վարակիչ հի-վանդությունները շարունակում են անհանգստություն պատճառել տարածաշրջանի երկրներին եւ ազդել քաղա-քացիների ընդհանուր առողջության վրա:
Հարցեր
Հ1. Ո՞րն է 2009-2013թթ. տարածաշրջանի ամենա-տարածված վարակիչ հիվանդությունը: