Փոքր թիմերով մեծ գործեր

Գևորգ Տեր-Գաբրիելյան

ՀԿ Դեպո Փորձագետ

  • Ծրագրերի կառավարում
  • Ռազմավարության զարգացում
  • Ծրագրերի կազմում, ֆինանսների հայթայթում, դրամաշնորհների կազմակերպում
  • Կոնսորցիումների կառավարում
  • Թիմերի կառուցում, զորավորում և առաջնորդություն

Համառոտ կենսագրություն

Գևորգ Տեր-Գաբրիելյանն ունի ավելի քան քսանվեց տարվա աշխատանքային փորձ մասնավոր, պետական և հասարակական սեկտորներում: Նախկինում Գևորգն աշխատել է որպես ավագ խորհրդատու և Եվրասիա ծրագրի ղեկավար Լոնդոնի International Alert կազմակերպությունում, ինչպես նաև Տարածքային հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Երևանում: Երևանի պետական համալսարանում և ԱՄՆ-ի Բոուլինգ Գրինի համալսարանում նա դասավանդել է քաղաքագիտական մի շարք առարկաներ Կովկասյան տարածաշրջանի և Միացյալ Նահանգների վերաբերյալ: Նա նաև աշխատել է որպես խորհրդատու Մոսկվայի մի քանի ձեռնարկություններում: Գևորգն ունի գիտությունների թեկնածուի կոչում թյուրքական լեզվաբանությունից Մոսկվայի պետական համալսարանից և Ռոսաստանի գիտությունների ակադեմիայից, մագիստրոսի կոչում հասարակական և քաղաքական գիտությունների գծով Լանքաստերի համալսարանից և հանրային կառավարման գծով Բոուլինգ Գրինի համալսարանից:
 
Գևորգ Տեր-Գաբրիելյանի անձնական կայքը կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ gtergab.com:

 

Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը

• Ռազմավարության զարգացում
• Կոսնորցիումների կառավարում
• Ծրագրերի կազմում, ֆինանսների հայթայթում, դրամաշնորհների կազմակերպում
• Ծրագրերի կառավարում
• Մասնակցային և այլընտրանքային ուսուցման մեթոդներ
• Ֆասիլիտացիա և խմբային աշխատանքի կազմակերպման այլ մեթոդներ
• Հանրային խոսքի հմտություններ
• Գրելու և խմբագրելու հմտություններ, ներառյալ ծրագրերի և քաղաքական փաստաթղթերի
• Մտագործունեության մեթոդաբանություն
• Ցանցերի ստեղծում և ցանցային համագործակցություն
• Խաղաղարարություն և կոնֆլիկտների տրանսֆորմացիա

 

Նախկին պատվիրատուներ

• Իր գործունեության ընթացքում պրն. Տեր-Գաբրիելյանն անձամբ կամ իր կազմակերպությունների հետ միասին կազմակերպչական զարգացման ծառայություններ է մատուցել հարյուրավոր ՀԿ-ների, մի շարք ՀԿ ցանցերի, ինչպես նաև որոշ բիզնեսների և պետական կառույցների՝ նախկին ԽՍՀՄ տարածքում, Եվրոպայում և Թուրքիայում:


• Նրա գործունեության կարևոր հանգրվաններից են եղել՝ Կովկասյան Ֆորումի ստեղծումն ու կոորդինացումը 1998-2005 թվականներին (համակովկասյան ՀԿ-ների ցանց), և մի շարք կոնսորցիումների ստեղծումն ու կոորդինացումը: 2013 թվականին նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ՀԿ Դեպո կոնսորցիումը, որը գործելու է մինչև 2018 թվականը, իրագործելով, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, Հայաստանի ՀԿ-ների զարգացման ծրագիրը:

 

Տեսադարան

Կապ Փորձագետի հետ