Փոքր թիմերով մեծ գործեր

Վազգեն Կարապետյան

ՀԿ Դեպո Փորձագետ

  • Ֆոնդահայթայթում և ծրագրի կառավարում
  • Միջոցառումների կազմակերպում և ղեկավարում
  • Տեղական գործընկերների և միջազգային շահագրգիռ կողմերի կառավարում

Համառոտ կենսագրություն

Վազգեն Կարապետյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փոխտնօրենն է։  Վազգենն ունի միջազգային զարգացման ծրագրերի ավելի քան 15 տարվա փորձ։ 1998թ․-ին Վազգենը սկսել է ղեկավարել հիմնադրամի մաս կազմող միջսահմանային և Հարավային Կովկասումվստահություն ձևավորող նախաձեռնությունների   մեծ պորտֆոլիո, որը, սկսած 2006թ․-ից ներառել է հիմնադրամի հայ-թուրքական ծրագրերը։ Ղեկավարելով այս նախաձեռնությունները՝ Վազգենը միշտ ցուցադրել է լավ ստրատեգիական մտածելակերպ, առաջադեմ կառավարչական հմտություններ և ուժեղ միջանձնային և միջմշակութային հմտություններ։

Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը

Վազգենը ավելի քան 15 տարիների ընթացքում զարգացրել է ֆոնդահայթայթման եւ ծրագրի կառավարման հմտություններ, որը ներառում է արդյունավետ փոխգործակցություն հեռանկարային դոնորների, շահագրգիռ անձանց եւ շահառուների հետ, ծրագրերին դիմելու փաստաթղթերի պատրասում և սրբագրում, տրամաբանական մոդել և  տրամաբանությունը մոդել։  Վազգենը Կարապետյանը տիրապետում է նաև հաղորդակցության նյութերի պատրաստման, սրբագրման հմտություններին, ինչպես նաև միջոցառումների կազմակերպում և կառավարում, տեղական գործընկերների և միջազգային շահագրգիռ կողմերի կառավարում։

Նախկին պատվիրատուներ

• Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, փոխտնօրեն, Երևան, Հայաստան
• Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, միջսահմանային ծրագրերի ավագ ղեկավար, Երևան,Հայաստան
• Կաթոլիկ օգնության ծառայություն/Հայաստան,  Ծրագրի ղեկավար, Երևան, Հայաստան
• Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Ծրագրի համակարգող, Հարավային կովկասի համագործակցության ծրագիր, Երևան, Հայաստան
• «Save the Children Federation», Երևան, Հայաստան
• ՀՀ Պաշտպանության նախարարություն, Հիգիեննայի և էպիդեմիայի պաշտպանության ծառայություն

 

Տեսադարան