Արտակ Ալոյան
Համառոտ կենսագրություն
2002 թ․-ից Արտակը կառավարման հավատարմագրված խորհրդատու է և ղեկավարման/կառավարման դասընթացավար։ Հայաստանի ամերիկյան համալսարանից Արվեստի մագիստրոսի (MA) կոչում է ստացել 2001թ․-ին։ Անցել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ուսուցանողների ուսուցումը մարքեթինգի և արտադրության կառավարման թեմաներով։ Դրամաշնորհներ է ստացել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանություններից, Բրիտանական խորհրդից և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից։ Մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել դասընթացներում և կոնֆերանսներում, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հոնգ Կոնգում, Գերմանիայում, Արաբական միացյալ էմիրություններում, Ավստրայում, Ֆրանսիայում, Խորվաթիայում, Վրաստանում և Իտալիայում։ Happiness Club Armenia-ի հիմնադիրն է և Edutrex-ի հիմնադիր տնօրենը։
Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը
• Բանակցային հմտություններ
• Հաղորդակցության հմտություններ
• Ռազմավարական պլանավորում
• Կարողությունների զարգացում
• Առաջնորդություն
Նախկին պատվիրատուներ
• Քաղաքացիական հասարակություն․ երկխոսություն հանուն առաջընթացի
• Եվրոպական ինտեգրացիա
• Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
• Արմավիրի զարգացման կենտրոն
• Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
• Ցկյանս ուսուցման լիգա
• Ամերիաբանկ
• Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի
• Հայկական բարեգործական ընդհանուր միություն
• Զարգացման և համագործակցության շվեցարական գործակալություն
• Թուրփունջյան գյուղական զարգացման ծրագիր
• Խաղաղության կորպուս Հայաստան