Փոքր թիմերով մեծ գործեր

Գեղամ Վարդանյան

  • ՔՀԿ-մեդիա հարաբերություններ
  • մեդիա արշավներ
  • սոցիալական մեդիա
  • մուլտիմեդիա լրագրություն
  • տվյալների լրագրություն
  • մեդիագրագիտություն

Համառոտ կենսագրություն

Գեղամ Վարդանյանը կրթությամբ ֆիզիկոս է, մասնագիտությամբ՝ լրագրող: Իր կարիերան սկսել է 1999-ին՝ որպես «Ա1+» հեռուստաընկերության խորհրդարանական թղթակից: Ավելի ուշ՝ 2003-ին, միացել է «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ին (այժմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն)՝ որպես լրագրող և Media.am կայքի խմբագիր: Պատրաստել է վավերագրական ֆիլմեր, հատուկ ռեպորտաժներ և ռադիո հաղորդումներ: Սակայն նրա հիմնական մասնագիտացումը ինտերնետային բովանդակության ստեղծումն է: Մշակում է մուդուլներ և անցկացնում դասընթացներ մուլտիմեդիա և քաղաքացիական լրագրություն, մեդիա արշավներ, սոցիալական մեդիա և պատմություններ թվային միջավայրում թեմաներով:

Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը

Գեղամ Վարդանյանը մեդիագրագիտության և մեդիա վերլուծությունների հարցերով հայտնի փորձագետ է: Ունի 15 տարվա աշխատանքային փորձ լրագրության, հեռուստատեսային արտադրության և լրագրողական դասընթացների բնագավառում:  Մասնագիտացած է նոր մեդիաների և ինտերնետային բովանդակության զարգացման ոլորտներում: Մշակում և անցկացնում է դասընթացներ լրագրողների, ուսանողների և քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի համար: Մի շարք վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր և սցենարի հեղինակ է: Հեղինակել է ավելի քան 200 լրագրողական պատմություններ և հոդվածներ սոցիալական և տնտեսական խնդիրների վերաբերյալ: Հանդես է եկել մի շարք լրագրողական մրցույթների ժյուրիի կազմում: ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ է: Գեղամ Վարդանյանը նաև դասավանդում է օնլայն և մուլտիմեդիա լրագրություն տարբեր համալսարաններում: Նրա վերլուծական հոդվածները տպագրվում են մի շարք տեղական և միջազգային լրատվամիջոցներում:

Նախկին պատվիրատուներ

• Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

• Կարմիր խաչի միջազգային կոմիտե

• Միգրացիայի միջազգային կազմակերպություն

• Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

• Դվվ ինթերնեշնլ

• ՄԱԿ-ի գործակալություններ

• Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակ

• Երևանի մամուլի ակումբ

• ԵԱՀԿ

• Մարդը կարիքի մեջ բարեգործական ՀԿ

Տեսադարան

Կապ Փորձագետի հետ