Փոքր թիմերով մեծ գործեր

Նարինե Սաֆարյան

  • Մեդիա դասընթացների մշակում, կազմակերպում և իրականացում
  • ՔՀԿ-մեդիա կապեր
  • մեդիա արշավներ

Համառոտ կենսագրություն

Նարինե Սաֆարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Աշխատել է որպես թղթակից, խմբագիր և հաղորդավար մի շարք լրատվամիջոցներում: 2001թ․-ին միացել է «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ին (այժմ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն)՝ որպես մի շարք ռադիո հաղորդումների պրոդյուսեր և խմբագիր: 2005թ․-ից սկսած՝ զբաղվել է «Ինտերնյուս» ՀԿ-ի դասընթացների համակարգմամբ՝ աշխատելով տարբեր մեդիա փորձագետների հետ և մշակելով ուսումնական ծրագրեր և մեթոդաբանություն: 

Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը

Նարինե Սաֆարյանը  լրագրող է,  պրոդյուսեր, ունի 25 տարվա մասնագիտական փորձ: Մասնագիտացած է տարբեր թեմաներով և ձևաչափերով մեդիա դասընթացների մոդուլների մշակման, կազմակերպման և անցկացման գործում, այդ թվում՝ լրագրություն, մեդիա կառավարում, սոցիալական մեդիա, կոնվերգենտ խմբագրություն, քաղաքացիական լրագրություն: Կազմակերպել է ավելի քան 350 դասընթացներ սկսնակ լրագրողների, ուսանողների, ՔՀԿ-ների և քաղաքացիական լրագրողների համար: Պատրաստել է հարյուրից ավելի նյութ ռադիոյի և կայքերի համար: Նարինեն հեղինակել է տարբեր ռադիո հաղորդումներ, եղել է Հայաստանի հանրային ռադիոյի փորձարարական մեդիա կենտորնի հիմնադիր և ղեկավար: 

Նախկին պատվիրատուներ

• Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
• Կարմիր խաչի միջազգային կոմիտե
• Միգրացիայի միջազգային կազմակերպություն
• Եվրոպայի խորհուրդ
• Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ
• ՄԱԿ-ի գործակալություններ
• Հայաստանի մանուկներ հիմնադրամ
• Առաքելություն Հայաստան    
• Հույսի կամուրջ
• Իրվինգ Ինթերնեշնլ
• ԵԱՀԿ

Կապ Փորձագետի հետ