Անահիտ Գևորգյան
ՀԿ Դեպո Փորձագետ
Համառոտ կենսագրություն
Անահիտը Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի նախագահ է շուրջ 20 տարի, կազմակերպությունը գրանցված է Գեղարքունիքի մարզում, գործունեություն է իրականացնում ՀՀ տարածքում:
Անահիտը եղել է ՀԿ-ի կողմից իրականացրած 80-ից ավել առողջապահական, կրթական, մարդու իրավունքների պաշտապանության, բնապահպանական, հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար, համակարգող, գործադիր տնօրեն:
Ուսուցողական ծրագրերով վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Չեխիայի հանրապետությունում, ՌԴ-ում:
Հանդիսանում է «Երեխայի պաշտպանությունը բռնություններից», «Ծնողավարման դրական հմտություններ» դասընթացների ավագ վերապատրաստող:
Համանման դասընթացներ է իրականացրել Գեղարքունիքի, Լոռու մարզերում: Որպես փորձագետ մասնակցել է մի շարք հեռուստահաղորդումների և թոք-շոուների:
Երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների, դրանց կանխարգելման, կենցաղային բռնությոնների թեմաներով հրատարակված տարբեր բուկլետների և բրոշուրների հեղինակ է:
Եղել է Մարտունի քաղաքի համայնքի ավագանու անդամ, Գեղարքունիքի մարզային զարգացման ծրագրի խորհրդի անդամ, սոցիալական աջակցության տարածքային խորհրդի անդամ, Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության հայաստանյան պլաֆորմի գործադիր մարմնի անդամ, ՀՀ-ում մոր և մանկան առողջության պահպանման ցանցի անդամ :
Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը
• Երեխաների իրավունքների պաշտպանություն
• Կանանց իրավունքների պաշտպանություն
• Խորհրդատվություն
• ՀԿ-ի կարողությունների զարգացում