Նատալի Հարությունյան
ՀԿ Դեպո Փորձագետ
Համառոտ կենսագրություն
Նատալի Հարությունյանը գրաֆիկական դիզայնի և 2D անիմացիայի մասնագետ է, ունի 15 տարվա փորձ։ Նատալիի կրթությունը տարաբնույթ է․Երևանի պետահական համալսարանում նա սովորել է բարձրագույն մաթեմատիկա և ծրագրավորում, այնուհետև Motion Media Design Սավանայի արվեստի և դիզայնի քոլեջում (ԱՄՆ)։ Նատալին վիդեո արտադրության և գրաֆիկական դիզայնի ոլորտներում հարուստ փորձ ունի։ Հեռուստահաղորդումների ու վավերագրական ֆիլմերի գրաֆիկական փաթեթների, ինֆոգրաֆիկաների, սոցիալական հոլովակների պատրաստման ընթացքում նա մշակում է գաղափարներ ու կոնցեպտներ, պատրաստում գրաֆիկա, տիրապետում տեսամոնտաժին և հետարտադրական այլ աշխատանքներին։ Նատալին մասնագիտացած է նաև ապրանքանիշի ճանաչելիության և տպագիր նյութերի (գրքեր, բրոշյուրներ, լոգոներ, պաստառներ) դիզայնի ոլորտներում, ինչպես նաև մեդիա արշավների մշակման և մենեջմենթի գործում։
Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը
• Հեռուստահաղորդումների/ ֆիլմերի գրաֆիկական փաթեթների դիզայն
• Վավերագրական ֆիլմերի գրաֆիկական բաղադրիչների դիզայն
• Ինֆոգրաֆիկայի պատրաստում
• Վավերագրական ֆիլմի, սոցիալական գովազդի և կարճ տեսաֆիլմի կոնցեպտի մշակում և արտադրություն
• Տպագիր նյութերի գրաֆիկական դիզայն և էջադրում
• Ապրանքանիշի ճանաչելիության մշակում և դիզայն
• Մեդիա արշավների մշակում և մենեջմենթ
Նախկին պատվիրատուներ
• ՄԱԿ-ի գործակալություններ
• Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ
• Բրիտանական խորհուրդ Հայաստան
• Հայաստանում Բրիտանիայի դեսպանատուն
• Հայաստանում Գերմանիայի դեսպանություն
• Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ
• Հաշտեցման ռեսուրսներ (Մեծ Բրիտանիա)
• Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչություն
• Եվրասիա համագործակցություն հիմնադրամ