Սուրեն Դեհերյան
Համառոտ կենսագրություն
Սուրենն ունի ավելի քան 15 տարվա փորձ Հայաստանի մեդիայի եւ համացանցի կառավարման ոլորտներում, որից 8 տարին իբրև մեդիա մենեջեր: Աշխատել է գրեթե բոլոր տեսակի լրատվամիջոցներում` լուսաբանելով տնտեսական, բնապահպանական և քաղաքական նյութեր: 2006-ից մինչ օրս տարբեր տարիների դասավանդել է ԵՊՀ, ԵՊԼՀ և ՋԻՊԱ-ում: 2007թ-ից Սուրենը մասնագիտանում է համացանցի կառավարման և այլընտրանքային մեդիա ոլորտներում: Իբրև «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ, կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ լրագրության և ցանցային գրագիտության ասպարեզում, որոնց բոլոր մասնակիցների թիվը հասել է 3,000-ի` լրագրողներ, ՀԿ ներկայացուցիչներ, դիտորդական խմբեր, ուսանողներ, դասախոսներ և այլ թիրախային խմբեր:
Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը
• Տպագիր և օնլյան լրատվամիջոցների գործունեության բարելավում
• Անհատի և կազմակերպության ինտերնետ իրավունք և անվտանգություն
• Մեդիա շուկայի ազդեցությունը հասարակական կարծիքի վրա
• Կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ լրագրողների, ՀԿ-ների, պետական և մասնավոր օղակների հաղորդակցության մասնագետների համար
Նախկին պատվիրատուներ
• ՄԱԿ-ի զարգացման ծրագիր
• ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ
• Բրիտանական խորհուրդ
• Ուկրաինական կաթոլիկ համալսարան
• Հելսինկյան կոմիտե
• AEPLAC