Մաննիկ Սահակյան
Համառոտ կենսագրություն
2004 թ. Հայաստանի Ամերիկյան համալսարանի MBA բաժինն ավարտելուց հետո Մաննիկն աշխատել է, որպես մարկետինգի մասնագետ Երևանի ոսկերչական գործարանում, ապա միացել Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան թիմին (2005-2014): Լինելով կարողությունների զարգացման ավագ խորհրդատու, նա պատասխանատու էր միջոցառումների կազմակերպման և համակարգման, վերապատրաստման միջոցառումների մշակման և իրականացման և համապատասխան թեմաներով խորհրդատվություն տրամադրելու համար:
Նա դասավանդում է Շվեյցարական բիզնես դպրոցում (2011 թ-ից), Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում (2013 թ.-ից) և Մարկետինգի հայկական ասոցիացիայում (2007 թ.-ից): Այժմ Մաննիկը զարգացնում է Ինսատեֆ սոլյուշնս ՍՊԸ-ը և Skills2B նախագծի տնօրենն է:
Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը
Մաննիկ Սահակյանը ունի դասընթացների (ավելի քան 1000 ժամ), կլոր սեղանների, հանդիպումների և համաժողովների (տեղական և միջազգային) կազմակերպման և վարման շուրջ 15 տարվա, ինչպես նաև տեղական ընկերություններին մասնագիտական խորհրդատվության տրամադրման ավելի քան 5 տարվա փորձ:
Մաննիկն ունի միջազգայնորեն լայն տարածում գտած վերապատրաստման մեթոդաբանության, գործիքների և տեխնիկաների խոր գիտելիքներ: Նա իրականացրել է վերապատրաստումներ տարբեր բնագավառներում գործող ավելի քան 50 տեղական ընկերությունների համար: Հիմնական հետաքրքրության ոլորտներն են՝ Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (CRM), Հաճախորդների սպասարկում, Վաճառքի հմտություններ, Ներկայացման հմտություններ, ինչպես նաև ընկերության ներքին վերապատրաստման կարողությունների զարգացման ոլորտում Դասընթացավարների վերապատրաստումն ու Ղեկավարների հմտությունների զարգացումը: Նա նախաձեռնել է և հիմնել Դասընթացավարների խումբ, որը Քաունթերփարթ ինթերնեշնլի ծրագրերում ներգրավված դասընթացավարների հմտությունների և գիտելիքների զարգացման հարթակ էր հանդիսանում:
Մաննիկը Կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացման և ինքնագնահատման գործիքի համահեղինակ (CPI, 2005-2010) է: Նա մշակել է “Ինչպես կազմակերպել արդյունավետ համաժողով” ուղեցույցը (CPI, 2009), ինչպես նաև համահեղինակ է “Համայնքների մոբիլիզացման“, “ ՏԻՄ գնահատման” ուղեցույցների և մեթոդաբանության և “Ազգային Ժողով” ուղեցույցի (CPI, 2014):
Նախկին պատվիրատուներ
• Counterpart International
• Կրթությամբ զարգացման ակադեմիա
• CAPS
• Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն
• Հայ ժողովրդական ֆորում
• Թրեյներների պրոֆեսիոնալ ասոցիացիա
• «ԱՅԲ » հիմնադրամ
• Էլիտ գրուպ
• Նոր տուն
• ABCommunication
• Բիզնես Լիդեր
• Ռոստելեկոմ
• Իդրամ