Կարեն Սարգսյան
Համառոտ կենսագրություն
Կարենը տեսական գիտելիքները ձեռք է բերել տեղական և միջազգային պետական ու ոչ պետական կրթական հաստատություններում: Մասնագիտական փորձառությունը հիմնված է 15 տարվա գործնական աշխատանքի վրա` հետևյալ ուղղություններով. Կազմակերպությունների զարգացում (ԿԶ) և ռազմավարական կառավարում (ՌԿ), բիզնեսի զարգացում (ԲԶ) և համայնքային տնտեսական զարգացում (ՀՏԶ), նախագծերի կառավարում (PM) և մարդկային ռեսուրսների կառավարում (ՄՌԿ), հետազոտություններ/վերլուծություններ և շահերի պաշտպանության/ցանցային համագորակցություն:
Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը
• Ռազմավարական կառավարում/պլանավորում և կազմակերպությունների զարգացում/ախտորոշում/կարողությունների զարգացում/խորհրդատվություն և քոուչինգ
• Բիզնես մոդելավորում և ձեռներեցության կարողունակությունների զարգացում/ խորհրդատվություն/թրեյնինգ, start-up-երի զարգացում/մենթորինգ և բիզնես ֆասիլիտացիա
• Նախագծերի և մարդկային ռեսուրսների կառավարման ֆունկցիոնալություն, թրեյնինգ/ խորհրդատվություն/քոուչինգ, ռազմավարության մշակում տարբեր տիպի կազմակերպությունների համար
• Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, կոնցեպցիայի զարգացում/ ռազմավարություն
• Շահերի պաշտպանություն և լոբբինգ թրեյնինգ/խորհրդատվություն/ռազմավարության մշակում/քոուչինգ
Նախկին պատվիրատուներ
• Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա
• Կարիտաս Հայաստան
• Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
• Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա
• Վորլդ Վիժն Հայաստան
• ԵԱՀԿ Երևան
• ՄԱԿ-ի գործակալությունները Հայաստանում
• Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
• Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն: