Մարիա Հովումյան
Համառոտ կենսագրություն
2000թ․-ին Մարիան անցավ իր առաջին՝ ուսուցանողների ուսուցումը և Ուսուցանողների և խորհրդատուների ուսուցումը (յուրաքանչյուրը 6 ամիս տևողությամբ) և սկսեց դասավանդողի ու խորհրդատուի իր գործունեությունը։ 2002թ․-ին Մարիան սկսեց աշխատել World Learning-ում և ABA/CEELI-ում որպես ինստիտուցիոնալ զարգացման խորհրդատու և դարձավ «Տարածաշրջանային ինստիտուցիոնալ զարգացման խորհրդատու» 5-ամյա ծրագրի ներկայացուցիչը Հայաստանում։ Ռազմավարական պլանավորման փորձագետի անկախ խորհրդատվությունից հետո, 2010թ․-ին Մարիան սկսեց աշխատել ArsVitae-ում, որը ուսուցման և զարգացման լավագույն ընկերություններից է Մոսկվայում, որտեղ հաղորդակցվեց ուսուցման արդյունավետ մեթոդոլոգիաներ և մոտեցումներ մշակող առաջադեմ մասնագետների հետ։
2014թ․-ին Մարիան Ռուսաստանից վերադարձավ Հայաստան և դարձավ Management Systems Consulting ընկերության համահիմնադիրներից մեկը։ 2015 թ․ սեպտեմբերին Մարիան հիմնադրեց IMPACT Solutions խորհրդատվական ընկերությունը և հանդիսանում է Զարգացման գծով և Consult2B ծրագրի տնօրեն:
Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը
Մարիա Հովումյանը անհատների ու կազմակերպությունների զարգացման մասնագետի՝ ավելի քան 15 տարվա փորձ ունի։ 2000թ․ից ի վեր նա կազմակերպական զարգացման ծառայություններ է տրամադրում տարբեր կազմակերպությունների, ինչպես օրինակ Հայաստանում և տարածաշրջանում գործող ՀԿ-ները, բիզնես ասոցիացիաները, պետական կառույցները, մասնագիտական միությունները, ֆինանսական հաստատությունները և մասնավոր ընկերությունները։
Մարիան կազմակերպություններ ստեղծելու և զարգացնելու հարուստ փորձ ունի․ նման կազմակերպություններ են Հայաստանի թրեյներների պրոֆեսիոնալ ասոցիացիան, Հետազոտություն հանրային քաղաքականության քարոզչության գործողությունների համար (RADA), ArsVitae բիզնես թրեյներների դպրոցը։
Մարիան կազմակերպական զարգացման և ինքնագնահատման մի քանի հաջող գործիքների համահեղինակ է։ Նա հեղինակ է մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնես հաղորդակցության, միջմշակութային հաղորդակցության, ռազմավարական պլանավորման, փոփոխության կառավարման թեմաներով ավելի քան 30 հոդվածների հեղինակ է։ Նրա հոդվածները հրապարակվել են «Անձնական զարգացման կառավարում», «Մարդկային պոտենցիալի կառավարում» Braininty և այլ առաջատար մասնագիտական ամսագրերում ու պորտալներում։
Նախկին պատվիրատուներ
• Փաստաբանների պալատ
• Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա
• Արտակարգ իրավիճակների նախարարություն
• Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
• Տուր օպերատորների միություն
• Ռեստորանների միություն
• Հյուրանոցների միություն
• KNAUF
• Novartis Takedo
• Alfa Laval
• Auriga
• BinBank
• Rosbank
• Citibank
• VivaCell
• ABCommunications Holding
• Manfol