«ԱՐԵՎԱԾԱԳ» Արմավիր քաղաքի հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության կենտրոն
Ամիսներ տևած աշխատանքի արդյունքում Արմավիր քաղաքում բացվեց հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության «Արևածագ» կենտրոնը:
Կենտրոնը հիմնվել է «Սեյվ դը չիլդրեն»միջազգայինկազմակերպության հայաստանյան ներկայացուցչության՝ «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամությունունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակականկազմակերպության հետ գործընկերությամբ։
Կենտրոնն իր սոցիալական, կրթական և վերականգնողական ծառայություններն է առաջարկում հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան երեխաներին։
Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ Աշխատանքի և սոցիական հարցերի նախարարը, տարբեր միջազգային կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, առողջապահական, կրթական մարզային հաստատություններ, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններ, շահառու ծնողներ, արմավիրցիներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Արմավիրի զարգացմանկենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱրտեմԱսատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, «Սեյվդը չիլդրեն» գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը և այլ հյուրեր:
Կենտրոնը համագործակցում է նաև հանրակրթական դպրոցների հետ՝ ներառական կրթություն իրականացնելու համար:
Աղբյուր՝ http://armavirdc.tilda.ws/arevacag2017