Փոքր թիմերով մեծ գործեր
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի Փակման կոնֆերանս
16 մայիսի, 2016, 06:06
http://www.aywa.am/hy/view/1309
Ս.թ. ապրիլի 28-ին Երևանում անցկացվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի փակման կոնֆերանսը:
Կոնֆերանսի նպատակն էր՝ հանրության լայն շերտերի հետ կիսել ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնալ կանանց ձեռներցության ոլորտի մարտահրավերներին:
Ծրագրում (2013-2016թթ.) ներառված էր Լոռու մարզի 55 համայնք՝ ներգրավելով ավելի քան 1000 մասնակից՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ:
Ծրագրի շնորհիվ 38 բիզնես ծրագիր ստացել է դրամաշնորհ՝ ծրագրով նախատեսված 20-ի փոխարեն՝ 16 համայնքների ընդգրկմամբ (Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Արևաշող, Շիրակամուտ, Հարթագյուղ, Ջրաշեն, Օձուն, Ալավերդի, Քարինջ, Ախթալա, Շամլուղ, Շնող, Հաղպատ): 38 բիզնես ծրագրերից 30-ը սկսնակ ձեռներեցներ են:
Դրամաշնորհներ տրամադրվել են գյուղատնտեսության, առողջապահության, արտադրության, տուրիզմի, մշակույթի ոլորտներում գործունեություն ծավալող ձեռնարկություններին:
«Մենք շարունակում ենք կարևորել կանանց սոցիալ-տնտեսական մասնակցությունը մեր երկրում և շարունակում ենք ծրագրեր իրականացնել այս ուղղությամբ: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ծրագրի շահառու կանանց անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր մասնակցել ու ներդրում են ունեցել «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի իրականացման գործում:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը, առանց որի այս ծրագիրն իրականություն չէր դառնա»,- ասել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Կոնֆերանսին մասնակցում էին պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի՝ ֆինանսական կազմակերպությունների, մասնավոր բիզնեսների, հանրային ոլորտի՝ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպություններ և ծրագրի շահառուներ:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից, Եվրամիության ֆինանսավորմամբ, Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը՝ այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի շրջանակներում սերտ համագործակցություն է կայացել նաև ՓՄՁ ԶԱԿ Լոռու մասնաճյուղի, Զբաղվածության պետական գործակալության Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ:

Կարդացեք այս բաժնում
- «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիր Էքսպո ծրագրի շահառուների մասնակցությամբ և աշխատանքի տոնավաճառ
- «PR և կոմունիկացիա» թեմայով անհատական խորհրդատվություն կին ձեռներեցների հետ
- Կանանց ձեռներեցության զարգացումը Հայաստանում. Քննարկում
- Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ «PR և կոմունիկացիա» թեմայով
- «PR և կոմունիկացիա» թեմայով դասընթաց կին ձեռներեցների համար