«Սոմելյե հանդիպումներ» ՀԿ-ների հետ
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հաճախ առիթ չեն ունենում գործընկերների հետ դեմառդեմ հանդիպելու, քննարկելու ամենօրյա այն խնդիրներն ու կարիքները, որոնք խանգարում են դառնալ մրցունակ։
ԵՀՀ-ի մասնագետները սիրով հյուրընկալում են ՀԿ-ների ներկայացուցիչներին «սոմելյե» խորհրդատվական հանդիպումների շրջանակում և կիսվում իրենց գիտելիքով, կուտակած փորձով և կարողություններով` ռազմավարական պլանավորման, հաղորդակցային համակարգերի, ծրագրերի ֆինանսական պլանավորման և այլ թեմաներով։
Նպատակը մեկն է` միմյանցից սովորել սովորեցնելով, ամրապնդել ՀԿ-ների կարողությունները կայուն լինելու և արդյունավետ աշխատելու համար։
Եթե դուք նույնպես զգում եք խորհրդատվության կարիք, ապա կարող եք ծանոթանալ այս հնարավորությանը գրելով Փիրուզա Մանուկյանին՝ [email protected] կամ Գայանե Մկրտչյանին՝ [email protected]:
Հանդիպումները կազմակերպվում են «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։