«Երիտասարդ ձեռներեց» ծրագրի դասընթացները Հայաստանի մարզերում
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁԶԱԿ) հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղականհամայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում, Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը իրականացնում է «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» («Երիտասարդձեռներց») ծրագիրը՝ գյուղական համայնքներում երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասկացությանը նպաստելու համար։ Ծրագիրը իրականացվելու է Տավուշի, Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Լոռու մարզերում:
«Բիզնես սկսելու համար ամենակարևորը գումար ու ռիսկ ունենալն է», – նշեց Հասմիկը Ալավերդիում կազմակերպված դասընթացի ժամանակ: «Վանաձորի Երիտասարդական Բանկը» մարտի 20-ին Ալավերդի քաղաքում կազմակերպել էր «Ձեռներեցության հիմունքներ» թեմայով դասընթաց, որի նպատակն է երիտասարդներին տրամադրել առանցքային հմտություններ և գիտելիքներ, որոնք կարևոր են բինզես սկսելու համար: Դասընթացին մասնակցում էին Լոռվա մարզի 15 համայնքների մոտ 45 երիտասարդներ:
Մասնակից երիտասարդները բազմաթիվ բիզնես գաղափարներ ունեին և մեծ խանդավառություն դրանք իրականացնելու համար: Որոշ բիզնես գաղափարներ ուղղված էին համայնքային խնդիրների լուծմանը, որոնք իրենց մեջ ներառում էին՝ ժամանցի վայրերի և հմտությունների զարգացման ստեղծում, գործազրկության կրճատում, կամ տեղական ռեսուրսների զարգացում:
Դասընթացի ընթացքում մասնակցիները իմացան, թե ինչպես է պետք մշակել բիզնես գաղափարները, ինչպես գործունեություն ծավալել շուկայում և ճիշտ ընտրել թիրախային խմբեր:
«Հատկապես օգտակար էին խմբային աշխատանքները: Հասկացա, որ առանց վստահելի թիմի և գործընկերների բիզնես սկսելը գրեթե անհնար է», – ավարտին ասաց Գուրգենը Ագարակից: Մասնակիցները նշեցին նաև որ ձեռք բերեցին կարևոր գիտելիքներ և ծանոթություններ.
Ինտերակտիվ և գործնական դասընթացներ իրականցվելու են նաև Աշտարակ, Դիլիջան, Գորիս, Վայք, Ճամբարակ, Ալավերդի և Գյումրի քաղաքներում: Նախատեսվում է, որ ավելի քան 280 երիտասարդներ կմասնակցեն դասընթացներին: Հետագայում քսանից ավելի երիտասարդներ տարբեր մարզերում հնարավարություն կունենան զարգացնել և իրականացնել իրենց ծրագրերը՝ Երիտասարդական բանկերի շնորհիվ: