Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի և ԱՄՆ Խաղաղության կորպուսի քառորդ դարյա սերտ համագործակցության տարեդարձը
Այս տարի լրանում է Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի և ԱՄՆ Խաղաղության կորպուսի քառորդ դարյա սերտ համագործակցության տարեդարձը: Սիրով միանում ենք ԱՄՆ Խաղաղության կորպուսի մեր գործընկերներին ողջունելու ապագա կամավորների 25-րդ խմբի ժամանումը Հայաստան: Առաջիկա 3 ամիսների ընթացքում կամավորները կապրեն Հայաստանի գյուղերի ընտանիքներում, կուսումնասիրեն հայոց լեզուն ու կծանոթանան հայկական մշակույթին: Երդման պաշտոնական արարողությունից հետո նրանք կսկսեն իրենց երկամյա գործունեությունը Հայաստանում որպես Խաղաղության կորպուսի կամավորներ: Նրանցից ոմանք աշխատելու են համայնքների և երիտասարդության զարգացման ծրագրում: Որպեսզի կամավորները հանգամանորեն պատկերացնեն տեղական քաղաքացիական հասարակությունը, իր կարիքներն ու մարտահրավերները, մարտի 29-ին` Արարատի Այգեզարդ գյուղում մեր Տեղական կարողությունների զարգացման համակարգողն ուսումնական դասընթաց անցկացրեց շուրջ 20 ապագա կամավորների համար: Նրանք լսեցին քաղաքացիական հասարակության զարգացման պատմության, գյուղական և քաղաքային համայնքների ՀԿ-ների միջև տարբերությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին առնչվող ՀՀ օրենքի մասին: Դասընթացի վերջում մասնակիցները դիտեցին «Հանրային մեխանիկա» վավերագրական ֆիլմը, որը նկարահանել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը` ԱՄՆ ՄԶԳ-ի ՀԿ Դեպո ծրագրի ներքո: