«Ագաթ»․ Կայուն կազմակերպություն՝ արդյունավետ շահերի պաշտպանություն
Նորացված կայքէջ, հաղորդակցության և ֆոնդհայթայթման ռազմավարություններ, կանոնավոր հաղորդակցական կապ թիրախային լսարանի հետ, կազմակերպության տեսնաելիության բարձրացման համար տեղեկատվական նյութերի հրատարակում: Այս ամենն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի աջակցությամբ և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի դրամաշնորհով իրականացվող «Կայուն կազմակերպություն՝ արդյունավետ շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքն է:
Ծրագիրը միտված է կազմակերպության ինստիտուցիանալ զարգացմանը: Հանդիպումներ կազմակերպվեցին ֆոնդհայթայթման և հաղորդակցության փորձագետների հետ: Վերջիններիս հետ անկացված դասընթացի և խորհրդատվության, ինչպես նաև առցանց կերպով նրանց հետ աշխատանքի արդյունքում հաջողվեց մշակել կազմակերպության ներքին և արտաքին հաղորդակցության, ինչպես նաև ֆոնդհայթայթման ռազմավարությունները, կարգավորվեցին և ամրապնդվեցին այն ընթացակարգերը, որոնց հիման վրա իրականացվում է կազմակերպության հաղորդակցությունը և ֆոնդհայթայթումը:
Հաղորդակցության զարգացման նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվեց նաև կազմակերպության կայքէջի նորացում: Առաջնահերթ կարևորվեց վերջինիս մատչելիությունը տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց համար: Տառատեսակ և չափ, գույն և ֆոն. հաշվի են առնվել բոլոր գործոնները, որոնք պետք է մատչելի լինեն յուրաքանչյուրի համար: Մի քանի անգամ տարբեր հաշմանդամություն ունեցող անձինք դիտել են պատրաստման փուլում գտնվող կայքը՝ գնահատելով դրա մատչելիությունը և օգտագործման հարմարությունը: Հաշվի առնելով այն դժվարությունները, որոնց նրանք բախվում էին կայքից օգտվելիս՝ իրականացվեցին անհրաժեշտ փոփոխություններ և շտկումներ:
Ծրագրով նախատեսված ստեղծվեցին նաև կազմակերպության էջեր սոցիալական ցանցերում: Էջեր բացվեցին Ինստագրամում և Թվիթերում: Ելնելով վերջիններիս տեխնիկական և բովանդակային առանձնահատկություններից` կազմակերպության գործունեության, իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվությունը տարածվում է տարբեր ձևաչափերով:
Աղբյուրը՝ Ագաթ ՀԿ․ Պարբերական N1