AGBU and EU Delegation sign grant agreement (Armenian)
Մամուլի հաղորդագրություն
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՀԲԸՄ Հայաստանի միջև դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողություն
Երևան, 05 դեկտեմբերի 2016
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստորագրեցին 2 մլն. եվրո դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որով կպայմանավորի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։
Հայաստանում քաղաքացիական հասարակության հետ ավելի սերտ ներգրավման նպատակով ՀԲԸՄ-ն ակտիվորեն որդեգրում է նոր ռազմավարական ուղղություն, և սույն դրամաշնորհի միջոցով կարվեն այս ուղղությամբ առաջին քայլերը։
«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը իրականացվելու է ՀԲԸՄ-Հայաստանի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ։ Ծրագիրը միտված է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դրանց համագործակցային հնարավորությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու սփյուռքի և տեղական ՔՀԿ-ների փորձագետների միջև կապերի ստեղծմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, ապահովելով Հայաստանի քաղաքացիական հասարակության առօրյա կյանքում սփյուռքի ավելի մեծ ներգրավուման։
Ընդհանուր տեղեկություններ
«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը կհամալրի ներկայումս ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կարողությունների զարգացման ծրագիրը՝ շեշտը դնելով մոտ 100 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներքին և արտաքին կարողությունների զարգացման, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այլ ընթացիկ նախաձեռնությունների վրա (օր.՝ համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով - կոդ SE ծրագիրը - Սոցիալական արձագանքը՝ ուղղված Հայաստանում աշխատանքային միգրացիային (Միասին հանուն Հայաստանի)):
Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է ԵՄ-ի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ներգրավմանն ուղղված 2014-2017թթ. քարտեզագրած առաջնահերթություններին և 2015թ. –ի տարեկան գործողությունների ծրագրին:
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին:
ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների համար այցելեք www.agbu.am ՀԲԸՄ ընդհանուր գործունեությանը ծանոթանալու համար, այցելեք www.agbu.org
Կապ մամուլի հետ՝ Նարինե Հայրապետյան, հաղորդակցության ղեկավար, [email protected], 060-72-22-13, 077-59-99-61