Փոքր թիմերով մեծ գործեր
ԵՀՀ ծրագրի ղեկավար Անի Թովմասյանը պատմում է Գերմանիայի քաղաքացիական հասարակության առանձնահատկությունների մասին
06 հուլիսի, 2021, 09:08
Նյութն առաջին անգամ հրապարակվել է ։Բուն ԹիՎի-ում․ հասանելի է այստեղ։
ԵՀՀ ծրագրերի և գործառնությունների ղեկավար Անի Թովմասյանը խոսում է Գերմանիայում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասին։
Գերմանիայի քաղհասարակության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այն ընդգրկում է գրեթե բոլոր այն հասարակական շերտերը, որոնք ներառված չեն պետական, մասնավոր և բիզնես համայնքի մեջ։ Գերմանիայում կան չորս տիպի քաղհասարակության կազմակերպություններ։ Առաջնային և ֆունդամենտալ դեր են զբաղեցնում բարեգործական հիմնադրամները, որոնք ինչ-որ չափով կապված են նաև եկեղեցիների հետ։