Արարատյան դաշտում խմելու և ոռոգման ջրամատակարարման բարելավման ծրագրեր
Աղբյուրը : Urban Foundation
ԱՄՆ ՄԶԳ PURE WATER և ASPIRED ծրագրերի շրջանակում ավարտվեցին Արարատյան դաշտում խմելու և ոռոգման ջրամատակարարման բարելավմանն ուղղված փոքր ենթակառուցվածքային ծրագրերը։ Դրանք 5-ն էին։
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի խմելու ջրամատակարարման համակարգի բարելավման արդյունքում համայնքի շուրջ 2200 բնակիչ այսօր ապահովված է 24-ժամյա անվտանգ խմելու ջրով։ Ջրախանայող տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ համայնքը կունենա տարեկան 308000 խորանարդ մետր ջրի խնայողություն: Տեսանյութ․ https://youtu.be/7XZowWuE_n0
Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի ոռոգման համակարգի բարելավման արդյունքում 870 մ երկաթյա վնասված խողովակները փոխարինվեցին ավելի դիմացկուն պոլիէթիլենային խողովակներով։ Այժմ, նախորդ տարիների համեմատությամբ 15-20 հեկտար ավելի շատ հող է ոռոգվում։ Մարդիկ իրենց հողակտորները ջրում են 7-8 անգամ՝ նախորդ տարիների 3-5 անգամի փոխարեն։ Ջրի խնայողությունը ոռոգման սեզոնում կազմում է 936 000 խմ։ Տեսանյութ․ https://youtu.be/c4OryL5c86A ․
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ՝ ԱՌՈՂՋ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ│ │DECENT LIFE IN HEALTHY ENVIRONMENT
«Ուրբան» Հիմնադրամի առաքելությունն է նպաստել Հայաստանի բնակավայրերի կայուն և
համաչափ զարգացմանը՝ տեղական ժողովրդավարության խթանման, մարդկային ներուժի դրսևորման,
տարածաշրջանային համագործակցության զարգացման միջոցով: