
Արմավիր Ինֆոտանը մեկնարկում է «Մեդիագրագիտություն - քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրսը
Աղբյուրը՝ www.infotun.armavirdc.org
Արմավիր Ինֆոտանը մեկնարկում է «Մեդիագրագիտություն - քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրսը
Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին, Արմավիր Ինֆոտանը տեղի կունենա «Մեդիագրագիտություն - քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրսի առաջին հանդիպումը:
Դասընթացի նպատակն է նպաստել մասնակիցների մեդիագրագիտության, քննադատական մտածողության զարգացմանը, վերլուծական հմտությունների ձևավորմանը՝ ավելի գիտակից որոշումներ կայացնելու համար որպես մեդիա սպառող:
Դասընթացի առաջին թեման «Մեդիայի ասելիք»-ն է, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան մեդիայի հիմնական հասկացություններին, կսովորեն տարբերակել ինֆորմացիան և լուրը և կխաղան հետաքրքիր մի խաղ, որի ժամանակ նույն լուրը/իրադարձությունը խմբերը պետք է պատրաստեն տարբեր լսարանների համար:
Դասընթացը կիրականացվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու ԵՀՀ-ի կողմից մշակված քննադատական մտածողության նյութերի հիման վրա։
Հ.Գ. Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։