«Հայաստան Ծառատունկ ծրագիրը» տնկեց իր 5 միլիոներորդ ծառը՝ Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի մասնակցությամբ
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն («Հայաստան Ծառատունկ ծրագիր»)այս գարուն կարեւոր իրադարձություն նշեց՝ տնկելով Հայաստանը կանաչեցնողհինգ միլիոներորդ ծառը: 2016 թ. գարնանը Հայաստանի եւ Արցախի 125տեղամասերում տնկվեցին լրացուցիչ 68,607 ծառեր, որոնք 1994 թվականից իվեր տնկված ծառերի քանակը հասցրին 5,021,249 –ի:
«Էյ Թի Փի»- ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, երեւանյան գրասենյակիտնօրեն Լուսինե Քասարջյանը՝ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոնՌիչարդ Միլս Կրտսերի մասնակցությամբ, խորհրդանշական 5 միլիոներորդծառը տնկեցին տնկեցին ապրիլի 22-ին, երբ ամբողջ աշխարը տոնում էր Երկրիօրը:
«Կարինի մեր տնկարանում դեսպան Միլսի հետ պատիվ ունեցանք տնկելու մեր5 միլիոներորդ ծառը», - նշում է «Էյ Թի Փի»-ի տնօրեն Լուսինե Քասարջյանը: «Ընտրել էինք տերեւավոր արծաթափայլ կեչի՝ խորհրդանշելու եւ՛ այս կարեւորհանգրվանը, եւ՛ այն համագործակցությունը, որ ձգվում է մինչեւ «Էյ Թի Փի»առաքելության մեծագույն ջատագով Հարի Գիլմորի օրեր: Գիլմորը Հայաստանում Միացյալ Նահանգների առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանն էր»:
Հավելյալ տեղեկությունների համար տեսեք կցվաշ ֆայլը