Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի տասը նախագծերը 2016թ. Երևանյան աշխատաժողով
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման 15-րդ աշխատաժողովը տեղի կունենա «Ոսկե Ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 11-ից 12-ը՝ «Անի Պլազա» հյուրանոցում:
Աշխատաժողովը ներառում է մասնագիտացված դասընթացներ, հանդիպումներ և նախագծերի ներկայացումներ: Ժյուրիի որոշմամբ նախապես ընտրված տասը նախագծերից մեկին կշնորհվի ֆիլմի արտադրության աջակցության մրցանակ՝ 7500 ԱՄՆ դոլարի չափով:
Այս տարի Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը սահմանել է ևս մեկ մրցանակ 5000 ԱՄՆ դոլարի չափով:
Ընդհանուր առմամաբ աշխատաժողովին ներկայացվել է 22 հայտ, որոնցից մրցույթին մասնակցելու համար ընտրվել է 10-ը (5-ական` Թուրքիայից և Հայաստանից):
- Aurora’s Sunrise – ռեժ. Իննա Սահակյան, պրոդ. Վարդան Հովհաննիսյան, Հայաստան-վավերագրական
- Border – ռեժ. Էդգար Բաղդասարյան, պրոդ. Լիլիթ Մարտիրոսյան, Հայաստան-խաղարկային կարճամետրաժ
- Border Disorder – ռեժ. Ուգուր Բեքեր, պրոդ. Ասլի Աքդակ, Թուրքիա-վավերագրական
- Hurting Flesh – ռեժ. և պրոդ. Օրհան Բահտիյար, Թուրքիա – խաղարկային կարճամետրաժ
- The Crypto-Armenians– ռեժ. Կենան Բերզան, պրոդ. Վերենա Սչիմպֆ , Թուրքիա/Գերմանիա -վավերագրական
- The Other Part – ռեժ. Հակոբ Մելքոնյան և Արամայիս Մկրտչյան, պրոդ. Պիեռ Մատտիո, Հայաստան/Ֆրանսիա-վավերագրական
- The Tape – ռեժ. Սերկան Ֆակիլի, պրոդ. Մուրադ Սելիկ, Թուրքիա – խաղարկային կարճամետրաժ
- Treasure – ռեժ. և պրոդ. Իլհամ Բակիր, Թուրքիա – խաղարկային կարճամետրաժ
- Welcome to Anatolia – ռեժ. Առնո Խայաջանյան, պրոդ. Սամուել Բիլբուլյան և Նեֆես Պոլատ, Հայաստան/Ֆրանսիա – խաղարկային կարճամետրաժ
- When I Was Four – ռեժ. և պրոդ. Արուս Հակոբյան, Հայաստան-վավերագրական
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 20 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:
ՀԹԿՊ 2016 Երևանի աշխատաժողովը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» 2-րդ ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և Հայաստանում ԱՄՆ Դեսպանության ֆինանսական աջակցությամբ։