Հայաստանի պատվիրակությունը ԱՄՆ-ում՝ մասնակցելու «Դպրոցներում մեդիագրագիտության ուսուցման» ծրագրին
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ը Միացյալ Նահանգներ էին մեկնել վեց հայ մեդիա փորձագետ ու մանկավարժ` մասնակցելու «Դպրոցներում մեդիագրագիտության ուսուցման» ծրագրին: ԱՄՆ-ում Հայաստանի պատվիրակությանը` ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակից Անահիտ Խաչատրյանի գլխավորությամբ, հյուրընկալել էր Քեմբրիջ-Երևան քույր քաղաք ասոցիացիան: Պատվիրակությունը ծանոթացավ Բոստոնի տարածաշրջանում մեդիագրագիտության կրթության պրակտիկային և նորամուծություններին: Այս կրթական այցը նախաձեռնել էր ԱՄՆ ՄԶԳ-ն` «Բաց աշխարհ» ծրագրի հովանավորությամբ, նախաձեռնություն, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից` Միացյալ Նահանգներ բերելու մասնակից երկրների խոստումնալից առաջնորդների և նրանց ծանոթացնելու ժողովրդավարության և ազատ շուկայի ամերիկյան համակարգին: Ծրագրի նպատակն էր հայկական պատվիրակությանը ներկայացնել դպրոցներում և համալսարաններում մեդիագրագիտության ուսուցման ԱՄՆ-ի փորձն ու տարբեր մոտեցումները: Կարդացեք խմբագրականը այս հետաքրքիր այցի մասին -- https://goo.gl/yq6WDw
Հղում՝ https://web.facebook.com/USAIDArmenia/?hc_ref=ARSoQ4voLXu21TVIc5WiqWMy9N3teBG_KmyuMUgswV_tgVSJuBNqz_qlQ6HyrlC5QBI&fref=nf