Արվեստ և Պատերազմ․ Հարցազրույց Արեգ Բալայանի հետ
ԵՀՀ դրամաշնորհառու, նկարիչ, լուսանկարիչ Արեգ Բալայանը խոսում է արվեստի, լուսանկարչության և խաղաղության մասին։ Ներկայացնելով արվեստն ու լուսանկարչությունը որպես խաղաղության և «կյանքի իմաստը» հասկանալու, «ի՞նչ է կյանքը» հարցին պատասխպանելու մեթոդ։
Տեսանյութը ռուսերեն է։ Պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից։
Արեգ Բալայանը և Էդիկ Պողոսյանը «Հետևանքը․ արտեֆակտ» նախագծի հեղինակներն են։ Նախագիծն առաջարկում է այլընտրանքային տեսանկյունով քննել հակամարտությունն՝ ի ցույց դնելով ոչ թե քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետևանքները, այլ շփման գծին մերձ տարածքում առկա հետքերը:
Էդիկն ու Արեգ փորձել են գտնել և ընտրել հակամարտության հետ կապված նյութական վկայություններ և վերափոխել դրանք արվեստի գործերի, որոնք շատ շուտով կներկայացվեն հանրությանը։ Նախգծի ընթացքում հայեցողաբար աշխատող տեսախցիկը ֆիքսել է և նախագծի մասնակիցների աշխատանքը և վավերագրել է մարդկանց և միջավայրի փոխհարաբերությունները։
Նախագծի արդյունքում ստեղծված ինստալացիան կցուցադրվի Երևանում և