Ամառը կրկնակի «թեժ» է «Էյ Թի Փի»-ի ծառերի համար
Աշակերտների կողմից շատ սպասված երկարատև ամառային արձակուրդներիշրջանն է. երբ նրանք ազատված են բոլոր պարտականություններից,դպրոցական հոգսերից ու անհանգստություններից և կարող են իրենց ազատժամանակն անցկացնել բնության գրկում, խոտերի վրա թավալ տալ և նայելերկնքում արագ լողացող ամպերին: Սակայն նույնը չենք կարող ասել մերծառերի մասին, քանի որ նույնիսկ ամռան տապին մեր «կանաչ ընկերները»տքնաջան աշխատում են...
Ծառատունկը հիմնականում իրականացվում է գարնանն ու աշնանը: Իսկ ի՞նչ էկատարվում «Էյ Թի Փի»-ի տնկարաններում ամռան շրջանում:
«Ամռան ամիսներին, մեր հիմնական աշխատանքները կապված են ծառերիխնամքի հետ: Մենք մշտապես իրականացնում ենք քաղհանի, հողի մշակմանաշխատանքներ, և, որ ամենակարևորն է, առատորեն ջրում ենք, որպեսզիապահովենք այս ամիսներին նրանց համապատասխան աճը»,- նշեցՏնկարանների ղեկավար Սամվել Ղանդիլյանը:
«Էյ Թի Փի»-ի Կարինի տնկարանը կարծես ինկուբատոր լինի. այն ամենն, ինչաճում է այստեղ, երիտասարդ, պայծառ և առողջ տեսք ունի: Մեր նորատունկծառեր, իսկապես նման են նորածին երեխաների, որոնց մեծ հոգատարությամբխնամում է մեր նվիրյալ անձնակազմը», - նշում է տնկարանի գլխավորբուսաբան Տիգրան Փալազյանը: «Ավելին, ծառերի պատշաճ աճն ապահեվոլուհամար մեր տնկարանի անձնակազմն աշխատում է նույնիսկ ամռան տապին»:
Ծառերի տարբեր մասերը տարվա ընթացքում ունեն աճի իրենցառանձնահատուկ ժամանակահատվածը: Եւ ամառն, այս իմաստով,բացառություն չի կազմում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ մամլո հաղորդագրությունում: