Հայասստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի մարզային շրջիկ հանդիպումներ
Բրիտանական Խորհուրդը և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան հոկտեմբերի 12-16 կկազմակերպեն միջմարզային հանդիպումների շարք: Հանդիպումները կազմակերպվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը ծրագրի շրջանակներում: Հանդիպումների նպատակն է ծրագրի հինգ թիրախային մարզերի համայնքների քաղքացիական հասարակության կառույցներին ծանոթացնել սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում ծրագրի նվաճումներին, սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքներին, ինչպես նաև տեղեկացնել սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ստեղծման և վերջինիս գործունեության մասին:
Հանդիպումների հատուկ հյուրն է Սլովենիայի սոցիալական ձեռնարկությունների ֆորումի ներկայացուցիչ Միրյանա Մլադիչը, ով կներկայացնի սլովենական և եվրոպական փորձը, նման միավորումների անդամակցության առավելություններն ու համագործակցության հեռանկարները:
Ստորև կարող եք ծանոթանալ ծրագրի հրավերին և ծրագրի ժամանակացույցին։
1. Հրավեր
2. Ծրագրի ժամանակացույց