Առաջնային արտադրության խմբերի գործնական ծրագրերի ներկայացումը ENPARD-ի տեխնիկակակն աջակցության բաղադրիչի շրջանակներում
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության բաղադրիչի շրջանակներում ս.թ.-ի փետրվարի 8-12-ը Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի թվով 40 ֆերմերային խմբեր ներկայացրել են իրենց գործնական ծրագրերը, որոնք վերաբերում են հնդկացորենի, ոչ ավանդական բանջարեղենի, մրգի և հատապտուղների առաջնային արտադրությանը։
Առաջնային արտադրությամբ զբաղվող յուրաքանչյուր խումբ առաջին տարվա ընթացքում ENPARD ծրագրի կողմից կստանա անհրաժեշտ գյուղատնտեսական նյութեր (սերմ, պարարտանյութ) և սարքավորումներ (տեխնիկա, գործիքներ)։
Կից ներկայացնում ենք մամլո հաղորդագրությունը։
Նկարում՝ Լոռու մարզի ֆերմերները Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերի և Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանի հետ: