Հանրային մեխանիկա. Ֆիլմ Հայաստանում հասարակական կազմակերպությունների մասին
Հայաստանում հինգ հազարից ավելի հասարակական կազմակերպություն և քաղաքացիական նախաձեռնություն կա՝ ուժեղ ու ազդեցիկ, փոքր ու առաջին քայլերը կատարող: Դրանցից հինգի մասին է պատմում «Հանրային մեխանիկա» ֆիլմը, որի առաջին հանրային ցուցադրությունը տեղի ունեցավ մարտի 7-ին:
Ֆիլմի համահեղինակները՝ Գեղամ Վարդանյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից և Իզաբելլա Սարգսյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամից, Հայաստանի հասարակական կազմակերպություններում աշխատանքային մեծ փորձ ունեն: Նրանց համար սա հնարավորություն էր՝ դաշտին կողքից նայելու, հասկանալու և ցույց տալու քհկ-ների դերը հասարակության կյանքում:
Հեղինակները կազմակերպությունների երկար ցանկից դժվարությամբ ընտրություն արեցին. «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Մայրի» կենտրոնի, Տարածաշրջանային համագործակցության կենտրոն (նախկինում՝ Աջակցություն Նոյեմբերյանին հկ), Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Այս կառույցների մասին փոքրիկ պատմությունների միջոցով ֆիլմը փորձում է ներկայացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընդհանուր պատկերը:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրի շրջանակներում:
Հանրային մեխանիկա from