![Իջևան ինֆոտան կամավոր Կորյուն Փարսադանյանի ծրագրային առաջարկը հաղթել է քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում](https://hkdepo.am/media/cache/news1/i/news/competition-of-the-community-development-grant-of-municipality-of-ijevan_Ijevan_Infotun's_Volunteer_Karen Parsadanyan_Win-in_the_Competition_of_the_Community_Development_Grant_of_Municipality_of_Ijevan.jpg)
Իջևան ինֆոտան կամավոր Կորյուն Փարսադանյանի ծրագրային առաջարկը հաղթել է քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում
Աղբյուրը՝ www.facebook.com
Ամփոփվել է Իջևանի քաղաքապետարան / Municipality of Ijevan-ի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի արդյունքները, շնորհավորում ենք, Իջևան Ինֆոտան կամավոր Կորյուն Փարսադանյանին մրցույթում հաղթելու համար:
Տարիներ շարունակ Իջևան քաղաքում տարբեր ընտրությունների ժամանակ Իջևան համայնքի տարբեր հատվածներում՝ առավել շատ կենտրոնում, փակցվել են քարոզչական պաստառներ, որոնք ընտրություններից հետո չեն հեռացվել:
Կորյունը իր «Մաքուր անկյուններ» ծրագրի շնորհիվ շուտով մաքուր և կոկիկ տեսք կհաղորդի Իջևան համայնքի Անկախության փողոցի շենքերի՝ Տավուշի մարզպետարանից (ներառյալ Թատերական փողոցը) մինչև Վասիլյան փողոցի սկզբնամաս՝ փողոցի կողմից տեսանելի հատվածներին և գունաերաժշտական շատրվանների հրապարակի հարակից պատերին:
Հետևեք Ինֆոտան էջին, ով որպես ծրագրի գործընկեր կլուսաբանի ծրագրի զարգացումները