Մեկտեղվում են երկու Եվրասիաներ
Եվրասիա միջազգային համալսարանը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հետ կիրականացնի մի շարք ծրագրեր, որոնք միտված են խաղաղարարությանը, հակամարտությունների տրանսֆորմացիային, քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը եւ երիտասարդների քաղաքացիական ակտիվացմանը: Նախագծերը նպատակ ունեն ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթական ձեւերի զուգակցմամբ պատրաստել մասնագետներ, ովքեր քաղաքացիական հասարակության ծանրակշիռ մասը կկազմեն, ինչպես նաեւ կնպաստեն տարածաշրջանը հակամարտություններից զերծ պահելուն:
Փետրվարի 11-ին Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը հյուրընկալվեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամում: Այցի նպատակն էր քննարկել հետագա համագարծակցության ուղղությունները:
ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը ներկայացրեց համալսարանի ձեռքբերումները՝ հատկապես ընդգծելով վերջերս ավարտված հավատարմագրման աշխատանքի ավարտը եւ միջազգային համագործակցությունները. «Այս պահին համալսարանի թվով 8 դասախոս, ասպիրանտ եւ ուսանող վերապատրաստվում են արտերկրում կամ մասնակցում փոխանակման միջազգային տարբեր դրամաշնորհային ծրագրերի: Մենք շահագրգռված ենք նաեւ միջազգային ուսանողներ ունենալու հարցում», - ասում է Սուերն Օհանյանը: Ներկայումս 3 ուսանող, մեկը` Իտալիայից, իսկ երկուսը` ԱՄՆ-ից, սովորում են Եվրասիա միջազգային համալսարանում եւ աշխատանքային փորձառություն են անցնում «Եվրասիա համագործակցություն հիմնադրամում»:
Ավելին կարող եք գտնել հետևյալ հղմամբ: