Կառավարման նորարարության մոդելների մշակում կրեատիվ խաղի մեթոդով
Հունվարի 19-22 Աղվերանում տեղի ունեցավ կառավարման նորարարության մոդելների մշակմանը նվիրված քառօրյա փորձագիտական քննարկում՝ «կրեատիվ խաղ» հայտնի ձևաչափով: Այն ենթադրում է ինտենսիվ մտագործունեություն և աբստրակտ մտածելու ընդունակություն:
Համաձայն խաղի մեթոդաբանության՝ մասնակիցներն աշխատում են թեմատիկ խմբերում՝ դիտարկելու համար կառավարման նորարարությունը քաղաքացու, հասարակության, պետական ծառայողի, կառավարման և մշակույթի տեսանկյուններից: Խաղին մասնակցեցին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ոլորտի տեղական և միջազգային փորձագետներ, ինչպես նաև դիզայներներ, ճարտարապետներ, հոգեբաններ և այլ ոլորտների մասնագետներ ՝ առաջարկելով նորարար, մի փոքր աբստրակտ, ստեղծագործ ու անսովոր լուծումներ և մոդելներ կառավարման առկա խնդիրների համար:
Խաղին իրենց մասնակցությունն ունեցան նաև Եվրասիա համագործակցություն հիմնադրամի մի քանի աշխատակիցներ, ինչպես նաև Արմավիր, Մարտունի և Արարատ ինֆոտների համակարգողները: