ՔՀԿ-ների հանդիպումը՝ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Աղբյուրը՝ altprojects.am
«Այլընտրանքային նախագծեր խումբ» փորձագիտական հասարակական կազմակերպությունը ՀԿ Դեպո դրամաշնորհի մաս կազմող «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանակներում մարտի 26-ին ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպել էր հանդիպում ՔՀԿ-ների մասնակցությամբ:
Նպատակը՝ ՔՀԿ-խորհրդարան առավել դինամիկ և քաղհասարակությանը շահավետ հարաբերությունների հաստատման հնարավորության ստեղծումն է:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը զրույցի ընթացքում կարևորեց որոշումների կայացման գործընթացում ՔՀԿ-ների մասնակցությունը, ներկայացրեց օրենսդրական գործընթացի ընթացքում հանձնաժողովի հետ համագործակցության տարբերակները և որոշումների կայացման վրա ազդեցության մեխանիզմները:
Քննարկվեցին նաեւ հանձնաժողովի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, քաղհասարակություն-խորհրդարան եւ քաղհասարակություն-մշտական հանձնաժողով փոխշահավետ կապերի հաստատման եւ հետագա համագործակցության հնարավորությունները:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն հանձնաժողովի իրավասության շրջանակներում ներառված հարցերի քննարկմանը ընդգրկել հանդիպման մասնակից այն հասարակական կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում տվյալ ոլորտում:
Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն ««Այլընտրանքային նախագծեր» խումբ» փորձագիտական հասարակական կազմակերպության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: