Փոքր թիմերով մեծ գործեր
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարարի ավագ խորհրդատու
13 հոկտեմբերի, 2016, 08:14
Սկզբնաղբյուր՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ՖԲ էջ
2016թ. հոկտեմբերի 5-ին ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն պրն. Ալեն Ամիրխանյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար պրն. Արծվիկ Մինասյանի ավագ խորհրդատու: Համաձայն 2016թ. հոկտեմբերի 5-ի N 262-Ա հրամանի՝ պրն. Ամիրխանյանի խորհրդատվական աշխատանքները կներառեն շրջակա միջավայրի ռազմավարության, միջազգային համագործակցության և միջգերատեսչական հարաբերություններին առնչվող հարցեր:
Պրն. Ամիրխանյանն իր խորհրդատվական պարտականությունները կկատարի հասարակական հիմունքներով և կշարունակի վարչական և ակադեմիական աշխատանքը ՀԱՀ-ում:
Պրն. Ամիրխանյանը հանդիսանում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն 2013թ.-ից ի վեր: 2014թ.-ին նա առաջ մղեց ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի հիմնումը և այժմ հանդիսանում է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: Դասավանդում է բնապահպանական առարկաներ ՀԱՀ-ի մագիստրոսական և բակալավրի ծրագրերում: