Կատարի՛ր նվիրատվություն Գյումրիի և Տավուշի սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքներին
Այս շաբաթ օրը` դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-14:00-ն ընկած հատվածում, Կասկադի «Green Bean» սրճարանում կազմակերպվում է մթերքի հավաքում Գյումրիի և Տավուշի սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքների համար: Մենք կփորձենք օգնել որքան հնարավոր է շատ կարիքավորների, որպեսզի նրանք կարողանան ձմռան ամիսներին գոյատևել:
Որքան շատ մթերք հավաքենք, այդքան շատ մարդկանց կարող ենք օգնել: Նվիրաբերված սննդի յուաքանչյուր գրամն այդ մարդկանց կյանքը կդարձնի ավելի արժանապատվ:
Նույնիսկ ամենափոքր նվիրատվությունը կարող է էական նշանակություն ունի։
Նվիրատվութhյան համար ամենահարմար մթերքի ցանկը՝ խտացրած կաթ, ջեմ, մեղր, ալյուր, ձավար, բրինձ, լոբի, մակարոնեղեն, կարտոֆիլ, տոմատի մածուկ, ձեթեր, հնդկաձավար (գրեչկա), ոսպ և այլն:
Սպասում ենք ձեր արձագանքին և ակտիվ մասնակցույթանը:
Կոնտակտային հեռախոսահամար՝ Թերեզա 055 725000
Աղբյուրը կգտնեք այստեղ: