Սովորույթի ուժով՝ ընդհատելով կրթությունը․ եզդի աղջիկների կրթության իրավունքի իրացումը
Աղբյուրը՝ www.aravot.am
Հայաստանում մոտ 40 000 եզդի է բնակվում. ազգային փոքրամասնություններից ամենախոշոր համայնքն է: Ազգային սովորույթը, ինքնության պահպանումը հակադրվում են ազգային օրենքին, արդյունքում եզդի աղջիկներն ենթարկվելով ծնողների կամքին ուսումն անավարտ են թողնում, արդեն հարսնացու են, պատրաստվում են ամուսնության:
Հայաստանում 12 ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է: Երեխան հիմնական՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է ընտրի՝ ավագ դպրոցը՝ 10-12 դասարանը, քոլեջ կամ ուսումնարան:
Կրթության եւ գիտության նախարարության տվյալների համաձայն՝ 2018-2019 ուսումնական տարում ավագ դասարաններում սովորում է 369 եզդի աշակերտ: 9-րդ դասարանից հետո կրթությունն անավարտ է թողել 44 եզդի աշակերտ՝ 25 աղջիկ եւ 19 տղա:
Աշոտ Բաքոյանը հակադրվելով իր կամքին՝ դստերը թույլ չի տվել 9-րդ դասարանից հետո շարունակի ուսումը, «ուզողներ» էին հայտնվել, վախենում էր դստերը փախցնեին: