Դեսպանությունը խոսում է հաջողության օրինակ հանդիսացող հայ կանանց հետ։
Embassy Talks to Female Armenian Role-Models/Դեսպանությունը խոսում է հաջողության օրինակ հանդիսացող հայ կանանց հետ։
Lara Aharonian/Լարա Ահարոնյան
Director of Women’s Resource Center/ Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար:
1. Define Success: Սահմանե՛ք հաջողությունը։
Success is to be able to make your own decisions, to have the freedom and right to choose for yourself from wider issues like what kind of life you want to have, what kind of work you want to do, to more basic ones like deciding how you want to look, whom you’re going to love, how you are going to relate to your own body or how to live your sexuality without interference, prejudice and pressure from others. Success is also the courage to do the things that you are passionate about no matter how strange society perceives it, the ability to go beyond the boundaries to reach the goal that is an essential part of your happiness and well-being./ Հաջողությունն ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունն է․ ունենալ իրավունք և ազատություն՝ ինքդ քեզ համար ընտրելու, օրինակ՝ ավելի լայն հարցերից՝ ինչպիսի՞ կյանք ես ուզում ունենալ, ի՞նչ գործով ես ուզում զբաղվել, մինչև ավելի հիմնական հարցեր, օրինակ՝ որոշել՝ ի՞նչ տեսք ես ուզում ունենալ, ու՞մ ես ուզում սիրել, ինչպե՞ս ես վերաբերվում մարմնիդ հետ կամ ինչպե՞ս ապրել սեռական կյանքդ առանց այլոց միջամտության, նախապաշարմունքների և ճնշման: Հաջողությունը նաև խիզախություն ունենալն է՝ զբաղվելու նրանով, ինչի հանդեպ կիրք ունես, անկախ նրանից, թե հասարակությունը որքան տարօրինակ դա կընդունի, կարողությունը դուրս գալ սահմաններից և հասնել նպատակիդ, որը քո հաջողության և բարօրության հիմնական մասն է կազմում։
2. What is your success? Ո՞րն է Ձեր հաջողությունը։
I was born in a war-torn country, Lebanon and lived most of my childhood there where causalities were a common thing. After our house was bombarded, my parents decided to make the move to a safer place, seeking refuge in Canada. I was a teenager and thought that life was ending there. Loosing my house, leaving my school and friends forever and being thrown into a completely new environment and culture where nothing was familiar anymore was overwhelmingly challenging. The change made me stronger and taught me to appreciate the simple things and worry less about the not so important issues. It also gave me the opportunity to appreciate life and the freedoms it offers. My success today? I do not let fear of change affect my decisions to do the right thing. It is also my ability to leave my comfort zone and unlearn the prejudices, stereotypes that I grew up with, to free myself of the unnecessary guilt handed down to us, as women for generations. Success is also defined in challenging myself to try new things, to not lose my sense of adventure. Finally, I also see success in my relationship with my partner where I can equally give and takes upport for mutual-personal growth and life-work balance./ Ես ծնվել եմ պատերազմից կեղեքված երկրում` Լիբանանում, և ապրել մանկությանս մեծ մասը այնտեղ, որտեղ դժբախտ պատահարները հասարակ բաներ էին։ Նրանից հետո, երբ մեր տունը ռմբակոծեցին, ծնողներս որոշեցին շարժվել դեպի ավելի ապահով տեղ՝ գաղթելով Կանադա։ Ես դեռահաս էի և կարծեցի, թե կյանքը այդտեղ ավարտվում է։ Տունս կորցնելը, հավիտյան դպրոցս ու ընկերներիս լքելը և ամբողջովին նոր շրջապատ և մշակույթ նետված լինելը, որտեղ ինձ այլևս ոչինչ ծանոթ չէր, դժվարին մարտահրավեր էր։ Փոփոխությունն ինձ ավելի ուժեղացրեց և սովորեցրեց գնահատել մանրուքները և քիչ անհանգստանալ պակաս կարևոր խնդիրների համար։ Այն ինձ նաև հնարավորություն տվեց գնահատելու կյանքը և նրա առաջարկած ազատությունները։ Իմ հաջողությունն այսօ՞ր։ Ես թույլ չեմ տալիս, որ փոփոխության վախը ազդի իմ՝ ճիշտ քայլեր անելու որոշումների վրա։ Իմ կարողության մեջ է նաև լքել հարմարավետության տարածքը և ազատվել նախապաշարմունքներից, ստերեոտիպերից, որոնց հետ մեծացել եմ, ազատել ինձ մեզ վրա դրված անպետք մեղքից, որ դրվել է կանանց վրա սերնդեսերունդ։ Հաջողությունը սահմանվում է նաև ինքս ինձ նոր բաներ փորձելու մարտահրավեր նետելու մեջ։ Վերջապես, ես հաջողություն եմ տեսնում կողակցիս հետ հարաբերությունների մեջ, որտեղ կարող եմ հավասարաչափ տալ և ստանալ օգնություն և՛ երկկողմանի, և՛ անձնական զարգացման, ինչպես նաև կյանքի և աշխատանքի միջև բալանսի համար։
3. How did you achieve it? Ինչպե՞ս հասաք դրան։
With lots of patience and humor; Insisting when things really mattered, resisting when faced with huge challenges and persisting of taking care of myself and the world around, everyday. If my efforts fail, I try to regain hope through laughter and building solidarities beyond immediate borders./ Մեծ համբերությամբ և հումորով։ Ես պնդում էի, երբ իրերը կարևոր էին, դիմակայուիմ էի, երբ առերեսվում էի վիթխարի մարտահրավերների հետ և շարունակում էի ամեն օր հոգ տանել ինքս իմ և շրջակա աշխարհի համար։ Եթե փորձերս ձախողվում են, փորձում եմ վերագտնել հավատը ծիծաղի միջոցով և սահմաններից դուրս սոլիդարություն կառուցելով։
4. Your advice to women in Armenia?/ Ձեր խորհուրդը հայ կանանց։
You don’t owe anything to anyone. The nation will not crumble because you decided to do things that are against the expectations of your society. Your life is your choice. No one should decide for you; what to study, what to wear, how to look like, have a child or not, get married or not, work or not, have sex before marriage or not… all these choices are your own. Eradicate the feeling of guilt and challenge the victim-blaming attitudes that you are often faced with both from your close surroundings and the world outside. Society cannot prosper and develop without your full participation and inclusion in all levels of decision-making. Stand up, move, dance, push, create, dismantle, change the space, and make it yours as well./ Դուք ոչ ոքի ոչինչ պարտք չե՛ք։ Ազգը չի քանդվի, եթե որոշեք Ձեր հասարակության սպասումներին հակառակ որևիցե բան անել։ Ձեր կյանքը Ձեր որոշումն է։ Ոչ ոք Ձեր փոխարեն չպիտի որոշի՝ ի՞նչ սովորել, ի՞նչ հագուստ կրել, ինչպիսի՞ տեսք ունենալ, երեխա ունենա՞լ, թե ոչ, ամուսնանա՞լ, թե ոչ, աշխատե՞լ, թե ոչ, սեռական կապ ունենա՞լ ամուսնությունից առաջ, թե ոչ․․․բոլոր այս ընտրությունները Ձերն են։ Արմատախիլ արեք մեղքի զգացումը, մարտահրավեր նետեք զոհին կշտամբող վարքագծին, որի հետ հաճախ առերեսվում եք Ձեր անմիջական շրջապատում և արտաքին աշխարհում։ Հասարակությունը չի կարող բարգավաճել և զարգանալ, եթե Դուք լիարժեք մասնակցություն և ներգրավվածություն չունենաք որոշում կայացնելու բոլոր ոլորտներում։ Վե՛ր կաց, շարժվի՛ր, պարի՛ր, մղվի՛ր առաջ, ստեղծի՛ր, վերափոխվի՛ր, փոխի՛ր տարածքը և այն դարձրու նաև քոնը։
Source can be found here.