Փոքր թիմերով մեծ գործեր
ENPARD-ն օգնում է արտադրող խմբերին մուտք գործել եվրոպական շուկա
23 հունվարի, 2016, 19:18
Եվրոպական միության ENPARD գյուղատնտեսական ծրագիրն աջակցում է Հայաստանին արդյունավետ ու կայուն գյուղատնտեսություն ունենալ:
Ծրագրի շնորհիվ ստեղծվում են գյուղատնտեսական կոոպերատիվներ և արտադրող խմբեր, որոնք կզբաղվեն հնդկացորենի և ոսպի, կաթի և բարձրորակ պանրի, մրգի և հատապտղի, ոչ ավանդական բանջարեղենի և մեղրի արտադրությամբ:
Ծրագիրը կօգնի արտադրող խմբերին արտադրել տեղական և միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող բարձրարժեք մշակաբույսեր ու մթերք, մուտք գործել մոտ 500 միլիոն սպառող ունեցող եվրոպական շուկա, ավելացնել իրենց եկամուտները և ստեղծել նոր աշխատատեղեր: